Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Մենք միասին անպայման փոխելու ենք այս հակաբնական վիճակը

Վերջին երկու օրերին ստացել եմ աջակցության մեծ թվով զանգեր, դիմումներ, կողքիս կանգնելու պատրաստակամություն եւ նմանատիպ այլ մեսիջներ: Այն, ինչ տեղի ունեցավ ինձ բերման ենթարկելիս, նիկոլյան վարչախմբի դրսեւորումներից մեկն էր: Ընդամենը:
Երբ կարմիրբերետավորների հրամանատարը անդադար կրկնում է բերման ենթարկվողի գլուխը ասֆալտին խփել, պարտադիր պետք է հետաքրքրվել, թե նա մոլագա՞ր է, կամակատա՞ր, թե՞ մոլագարի կամակատար:

Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր շտապեցին աջակցել եւ պատրաստկամություն հայտնել կանգնել իմ կողքին.

■ Առաջին հերթին շնորհակալ եմ առյուծ եւ արծիվ հերոսներ ծնած մայրերին եւ հայրերին, որոնց մեզ կյանքը հավերժ դարձրեց մի ընտանիք
■ Իմ ընկերներին
■ Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներին
■ Իրապաշտպաններին
■ Խմբագիրներին
■ Հոգեւորականներին
■ Եւ նաեւ նրանց, որոնց աջակցությանը սպասում էի, բայց այն այդպես էլ չեղավ:

Հիմա անելիքների մասին.

Ինձ, իրականում, ոչինչ էլ չի եղել: Եղել է երկրի հետ, լինում է երկրի հետ: Մեր կոմբայնավարն է հիմա գերի ընկնում, զինվորը, հովիվը: Մեր ճանաչված բժշկին են հիմա պատանդ պահում, մեր սահման պաշտպանող համայնքապետերին: Պատերազմն արդեն Երեւանից 60 կմ հեռավորության վրա է ընթանում:

Մենք պետք է օր առաջ, ավելի ճիշտ ժամ առաջ ազատվենք այս իշխանությունից, որ մեր երկիր պատերազմ, աղետ, պարտություն, արյուն եւ արհավիրք բերեց: Պայքարը շարունակվում է, իսկ ավելի ճիշտ պայքարի նոր փուլը, ամենավճռական փուլը դեռ նոր է սկսում:

Բոլոր այն հարցերին, թե ինչ անենք քեզ համար, ուր գանք, ինչ կազմակերպենք եւ այլն, ես պատասխանում եմ շատ պարզ. կանգնենք միմյանց կողքի այս նեռին մեր երկրից քշելու համար։

Ես չեմ ուզում, որ հիմա էլ իմ հարեւանների, բարեկամների, ծանոթ եւ անծանոթ մարդկանց երեխաները զոհվեն: Չեմ ուզում, որ նորից իմ երկրում աղետ ու արհավիրք լինի: Բայց քանի նիկոլը կա՝ դա անխուսափելի է։ Երասխավանում հունիսի 20-ին նիկոլը ստացավ ընտրողների քվեների ճնշող մեծամասնությունը՝ 266 ձայն, ու հիմա Երասխում պատերազմ է։ Բայց նիկոլին ընտրողները մեր հայրենակիցներն են ու նրանց հետ պետք է աշխատել։

Ես սպասում էի, այս ամենը շատ շուտ ավարտվելու է: Հիմա էլ եմ սպասում, բայց այն վճռականությամբ, որ այսուհետ ամեն օրը պայքար է լինելու։ Այս հակաբնական, հակաԱստվածային, հակատրամաբանական վիճակը չի կարող երկար շարունակվել:

Պարտված իշխանությունը չի կարող շարունակել կառավարել: Մենք կուղղենք մեր սխալը, մենք ամեն ինչ կանենք այս հակաբնական վիճակը վերացնելու համար: Մենք՝ բոլորս միասին կփոխենք այս վիճակը: Ու դրանից հետո պետք է մեզ հարց տանք. ինչպե՞ս կարող էինք պատերազմ ու պարտություն բերած մեկին նորից ընտրել. Մի՞թե նրա համար, որ կրկին պատերազմ ու պարտություն բերի:

Գեղամ Նազարյան

Այլընտրանքային նախագծեր խումբ