Ալիեւն աշխատանքից ազատել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության միանգամից չորս փոխնախագահի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն աշխատանքից ազատել է Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության միանգամից չորս փոխնախագահի:
Հունվարին Ալիեւը հրամանագիր էր ստորագրել ընկերության կառավարման կատարելագործման հարցով միջոցների մասին՝ ստեղծելով ընդհանուր ղեկավարություն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

















































