Մարազմի դրսևորում է, երբ մենք պահանջում ենք, որ պետական դավաճանության մասին բացահայտումն անի ինչ-որ երրորդ երկրի բլոգերը
«Մարազմ» բառի տեսանելի դրսևորումն այն է, երբ մենք պահանջում ենք, որ պետական դավաճանության մասին բացահայտումն անի ինչ-որ երրորդ երկրի անգամ ոչ թե բարձրաստիճան պաշտոնյա, այլ բլոգերը։ Բլոգերը, որը Հայաստանի առջև ոչ մի պարտականություն չունի, ի տարբերություն այստեղ ապրող քաղաքացիների, ովքեր տեսնում են այն ամենը, ինչը փորձում է ապացուցել նաև Հոխիկյանը։ Ու տեսնում են ոչ թե խոսակցության մակարդակով, այլ ռեալ քայլերի տեսքով։ Բայց մենք մեր աչքերին չենք հավատում, մեզ պարտադիր պիտի կողմից, և ցանկալի է, ոչ մեր երկրից մեկն ասի, որ հավատանք։ Հայրս նման պահերին մի լավ արտահատուէյուն է միշտ հիշում. «В своем отечестве пророков нет»։
Հա, մարազմի դրսևորում է նաև, որ ասում են. «Վայ, ոնց կարելի էր անձնական նամակագրությունը հրապարակել»։ Լու՞րջ։ Ժողովուրդ, հայրենիքը արյունահոսում է, մարդիկ թշնամու կրակոցից են արթնանում ու այդ ձայնը լսելով են քնում, ազերիները մտել են ձեր հայրենիքից կտորներ են պոկում, դուք ինչի՞ հետևից եք ընկել։ Հիմա որ մեկը ձեզ ոչնչացնելու պլաններ մշակի, դրա մասին մեկ ուրիշի հետ կիսվի, իսկ այդ մեկ ուրիշը դրա մասին ձեզ հայտնի, դուք ասելու եք. «Վայ, ո՞նց կարող էիր անձնական խոսակցությունը հրապարակեիր»։ Ու այսստեղ ես կասեմ՝ այո՛, ճիշտ է ասում այդ «վայ» անողը, չպիտի հրապարակեիր, քանի որ այդ «վայ» անողը պիտի իր հասանելիքը ստանա, ռազ ուժ ձևը բովանդակությունից բարձր է դասում, իզուր էլ փրկեցիր նրան։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում