Կուման․ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն այս տարի Մեսին է
«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն այս տարի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդ է համարում կատալոնական թիմի եւ Ամերիկայի նորընծա գավաթակիր Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիին։
«Մեսին շատ կարեւոր է թիմում, նա շատ օգուտ է բերում եւ ավագի օրինակ է։ Նա շատ գոլեր է խփել անցած մրցաշրջանում, թեեւ ծանր մեկնարկ ունեցանք։ Մեսին ամեն տարի ցույց է տալիս, որ լավագույնն է աշխարհում։
Ես գիտեմ, որ նա շատ էր ցանկանում նվաճել Ամերիկայի գավաթը եւ վերջապես հասավ նպատակին։ Մեսին այսպիսի հրաշալի մրցաշրջանից հետո «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է։ Ես նրան եմ համարում ֆավորիտ»,- Կումանի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» կայքը։
Իսպանիայի անցած առաջնությունում Կումանի գլխավորած թիմը գրավել է երրորդ տեղը, Չեմպիոնների լիգայում չի հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը։
Մեսին «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիր է։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում