«Հայոց հայրենիք» կուսակցությունը ՍԴ որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում
«Հայոց հայրենիք» կուսակցությունը ՍԴ որոշումը կբողոքարկի Մարդու իրավունքների եցրոպական դատարանում։ Ֆեյսբուքյան իր էջում նման հայտարարություն է տարածել կուսակցությունը։
«Հայոց հայրենիքի թրքացումը կանխելու նպատակով «Հայոց Հայրենիք» կուսակցությունը ՍԴ որոշումը կբողոքարկի Եվրադատարանում»,–նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ՍԴ–ն երեկ` հուլիսի 17-ին, որոշեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները թողնել անփոփոխ։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

















































