Քեյնը կբոյկոտի «Տոտենհեմի» մարզումները, եթե ակումբը մերժի «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը
Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը կբոյկոտի «Տոտենհեմի» ամառային նախապատրաստական հավաքները, եթե լոնդոնյան ակումբի ղեկավարությունը չբանակցի «Մանչեսթեր Սիթիի» հետ իր տրանսֆերի հարցով, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։
Հարի Քեյնը «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լեւիի հետ ունեցել է բանավոր պայմանավորվածություն, որ այս ամռանը ակումբը կքննարկի իր տրանսֆերը եւ համարժեք առաջարկի դեպքում կընդունի այն։ Սակայն Լեւին «Տոտենհեմի» նորանշանակ պորտուգալացի գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուին վստահեցրել է, որ Քեյնը հաջորդ մրցաշրջանում եւս հանդես կգա իրենց թիմում։ Նոր մարզիչը դեռ հանդիպում չի ունեցել Քեյնի հետ, որը Եվրո-2020-ի եզրափակիչից հետո արձակուրդում է։
Քեյնին ձեռք բերելու ցանկություն ունի «Մանչեսթեր Սիթին», որը առաջարկը կսկսի 100 միլիոն ֆունտ ստերլինգից։
2013թ․ ամռանը Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց առաջ ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը եւս բոյկոտել էր «Տոտենհեմին»՝ ստիպելով ընդունել Արքայական ակումբի առաջարկը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում