Եվս մեկ ապտակ մեզ՝ բոլորիս
Եվս մեկ ապտակ մեզ՝ բոլորիս։
Եվ չհամարձակվեք մեղադրել իրանցիներին, նրանք պարզապես արձանագրում են այս իշխանությունների համընդհանուր աբսուրդային գործելաոճը արտաքին ճակատում (շշաաատտ մեղմ ասած):
Եվ նորից, եթե անցնելու լինեք ՀՀ ԱԳՆ-ի մոտով՝ տվեք նրանց դռան զանգը և հարցրեք՝ նրանք ինչ-որ բան ունե՞ն ասելու այս մասով:
...
Ռեիսին շնորհավորել է Ալիևին «Ադրբեջանի տարածքները հաջողությամբ ազատագրելու առթիվ»։
Ինչպես IRNA-ն է հայտնում, Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Իբրահիմ Ռեիսին պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորական ուղերձին՝ նշելով.
«Շնորհակալություն ջերմ շնորհավորանքների համար՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Օգտվելով առիթից՝ ես շնորհավորում եմ ադրբեջանական ժողովրդին՝ Ադրբեջանի տարածքները հաջողությամբ ազատագրելու առթիվ:
Երկու բարեկամական եղբայրական երկրների հարաբերությունները հիմնված են եղբայրական կապերի, երկու ժողովուրդների ընդհանուր պատմության և մշակույթի վրա, ինչը լայն հնարավորություններ է ստեղծել երկկողմ հարաբերությունների խորացման և զարգացման համար:
Կարծում եմ, որ գրավյալ տարածքներում Ադրբեջանի ինքնիշխանության հաստատման և երկու երկրների ընդհանուր սահմանների վերականգնման հիմնական գործընթացում արժե օգտագործել նոր հնարավորություններ, համատեղ ջանքերով բարձրացնել համագործակցության մակարդակը և ամրապնդել անվտանգության և կայունության մակարդակը տարածաշրջանում»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ