Եղեք անկեղծ, ա՛յ ողորմելիներ
Հայ «առաջադեմ» հասարակությունը զայրացած է Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարության վրա։ Իսկապե՞ս զարմացած և զայրացած ե՞ք։ Ոչ, դուք ձևեր եք թափում, դուք հայրենիք չունեք։
«Դուք տարիներով քարոզչություն էիք տանում, որ Արցախը Հայաստան չէ, որ այն ձեզ խանգարում է «լավ ապրելու» և ադրբեջանցիների հետ քիրվայություն անելու համար։ Դուք ծափահարություններով ընդունեցիք Արցախի անկումը, հիացաք այն հանձնողի խոսքերով՝ «Շուշին դժգույն քաղաք էր», «Շուշին ադրբեջանական քաղաք է»։
Դուք չըմբոստացաք նաև երբ ձեր իսկ օժանդակությամբ Արցախը թշնամուն նվիրած անձը հայտարարեց, որ Հայաստանը վերահսկում է բուն ադրբեջանական տարածքներ։ Հայաստանի Հանրապետության տարածքներ ներխուժած թշնամուն, դուք ընդունեցիք, հայտարարելով, որ նրանք եկել են իրենց տները։
Դուք շարունակում եք աջակցել Սյունիքի հանձմանը նույնպես։ Ադրբեջանի նախագահը իրականացնում է թուրք-ադրբեջանական երազանք-նպատակը և ունենալով ձեզ նման դաշնակիցներ, հավատացած եղեք, որ այն կիրականացվի։ Այնպես որ , այ ողորմելիներ, ձևեր մի թափեք, այլ եղեք անկեղծ։
Եղեք անկեղծ և բարբաջեք, որ Ալիևը ճիշտ է ասում, Հայաստան չի եղել, այն պատմական Ադրբեջան է։ Թե՞ սպասում եք , որ այդ մասին առաջինը հայտարարի ձեր կումիրը, որից հետո դուք այն կհաստատեք ծափահարություններով»,- գրել է Իշխանյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ