Գլխուղեղի կաթված. ռիսկի ի՞նչ գործոններ են հայտնի կանանց եւ տղամարդկանց համար
Գլխուղեղի կաթվածի հետ ավելի հաճախ առնչվում են 65-ն անց պացիենտները, չնայած վերջին տարիներին հիվանդությունը սկսել է երիտասարդանալ, եւ մասնագետները սկսել են ավելի հաճախ տեսնել 30-45 տարեկան պացիենտների։ Այս մասին լրագրողներին ասել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդաբանական ծառայության վարիչ Եկատերինա Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ գլխուղեղի կաթվածին ավելի հաճախ բախվում են տղամարդիկ, իսկ կանանց մոտ այդ հիվանդության առաջացման ռիսկը կարող են բարձրացնել հղիության բարդությունները, համակարգային հիվանդությունները եւ հակաբեղմնավորիչների ընդունումը։
Գոյություն ունեն, սակայն, բոլոր մարդկանց համար ընդհանուր ռիսկի գործոններ, որոնք կարելի է բաժանել երկու խմբի։ Առաջին խմբի ռիսկի գործոնների վրա մարդն ազդելի չի կարող՝ տարիք, սեռ, ժառանգական կամ գենետիկ հակվածություն։
Փոխարենը՝ երկրորդ խմբի ռիսկի գործոնների վրա ազդել կարելի է։ Դրանցից են հիպերտոնիան, խոլեստերինը, ավելորդ քաշը եւ շաքարային դիաբետը։ Եթե վերահսկողության տակ պահվեն զարկերակային ճնշումը, գլյուկոզայի եւ խոլեստերինի մակարդակը, իսկ քաշը՝ նորմայի սահմաններում, դա զգալիորեն կիջեցնի ինսուլտի զարգացման ռիսկը։
Ինչպես նշեց մասնագետը, եթե մարդու կյանքից բացառվեն երկրորդ խմբի ռիսկի նշված գործոնները, կաթվածի առաջացման ռիսկը կնվազի մոտ 90 տոկոսով։ Պատահական չէ, որ կաթվածը, բարձր հիվանդացության, մահացության եւ հաշմանդամության պատճառ հանդիսանալով ամբողջ աշխարհում, իրականում համարվում է ամենահեշտ կանխվողը բոլոր ոչ վարակիչ մահաբեր հիվանդություններից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից