ՍԴ-ն մերժեց որոշ միջնորդություններ․ քննարկվում է նիստը դռնփակ շարունակելու հարցը
Սահմանադրական դատարանն այսօր մերժեց «Զարթոնք» կուսակցության հետեւյալ միջնորդությունները՝ ԱԱԾ-ից պահանջել տեղեկություններ, թե ընտրություններին մասնակցած քաղաքացիներից յուրաքանչյուրը վերջին անգամ երբ է լքել ՀՀ-ն եւ երբ է վերադարձել, թե ԱԱԾ-ի տվյալներով՝ ընտրական ցուցակներում ստորագրած քաղաքացիներից քանիսն են իրականում ՀՀ-ից դուրս գտնվել (ըստ ԱԱԾ տվյալների)։
երժվել են նաեւ նույն կուսակցության հետեւյալ միջնորդությունները՝ ՊԵԿ-ից եւ վարչապետի աշխատակազմից պահանջել ՀՀ հանրային ծառայողների քանակը, իսկ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից՝ ընտրական տեղամասերում հոսանքազրկումների տեւողությունը եւ պատճառները։
ՊՆ-ից էլ «Զարթոնքը» միջնորդել էր պահանջել տեղեկություն, թե քանի զինծառայող է մասնակցել ընտրություններինԼ Այս միջնորդության քննարկումը, ՍԴ-ի որոշմամբ, հետաձգվել է։ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի՝ «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանին առնչվող միջնորդությունը եւս մերժվեց։ «Հայաստան» դաշինքի որոշ միջնորդությունների քննարկումը եւս հետաձգվեց։

















































