Աբրամովիչը 175 միլիոն եվրո է տրամադրել Հոլանդի տրանսֆերին, «Բորուսիան» մերժել է
Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը 175 միլիոն եվրո է հատկացրել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերին, սակայն գերմանական ակումբը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում էլ իր կազմում տեսնել 20-ամյա հարձակվողին, հաղորդում է ESPN-ը։
Եթե գործարքը տեղի ունենա, Հոլանդի տրանսֆերը կդառնա երկրորդ ամենաթանկը ֆուտբոլի պատմության մեջ։ Առաջին տեղում բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերն է «Բարսելոնայից» ՊՍԺ՝ 222 միլիոն եվրո։
Transfermarkt-ը Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։ Նրան ձեռք բերելու մտադրություն ունեն նաեւ «Բարսելոնան» եւ Մադրիդի «Ռեալը»։
Հոլանդը 2020թ․ հունվարին է ավստրիական «ՌԲ Զալցբուրգից» տեղափոխվել Դորտմուդ։ Նրա պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում