Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

«Պարոն Սինանյանը երկրորդ անգամ է կրկնում իր ստերը». Զարեհ Սինանյանի նամակը և Հարութ Սասունյանի պատասխանը

Հայ-ռուսական հարաբերությունների մասին թափառիկ սյուժեներից մինչև «Սաշիկի արագաչափեր», վարկերը ներելուց մինչև օլիգարխների դեմ պայքար. շատերս ենք հիշում, որ, երբ օրվա իշխանությունները ստանձնել էին ընդդիմադիրի, ապա նաև՝ հեղափոխականի տենդոտ գործունեությունը, ինչ հեշտությամբ էին ստեղծում միֆեր, կեղծիքներ և պայքարում իրենց իսկ ստեղծած կեղծիքների դեմ:

Ի վերջո, «նախկին» իշխանության բացթողումների վրա տարիներ ի վեր գեներացվող ատելությունը տվեց իր արդյունքները, ու իշխանական աթոռների վրա արդեն մոռացվեցին արագաչափերը հանելու, վարկերը ներելու, ինքնիշխան Հայաստանի մասին ճոխ-ճոխ խոստումները:

Սակայն անգամ իշխանության վրա հեղափոխական մնալ շարունակող այս մարդիկ իներցիայի ուժով կրկին ու կրկին խոսում են անցյալի մասին, ու այդպես էլ չեն կարողանում հաղթահարել անցյալի հետ համեմատվելու իրենց բարդույթը:

«Սաշիկի արագաչափեր»-ի նման մի միֆ էլ շաբաթներ առաջ վերակենդանացրել էր Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Սինանյանը հիշել ու հիշեցրել էր Քըրք Քըրքորյանի՝ Հայաստանից նեղացած հեռանալու, Քըրքորյանի մարդկանց՝ Հայաստանից «փախչելու» մասին ասեկոսեները:

168.am-ը, այնուամենայնիվ, որոշել էր գնալ օդ նետված հերթական հայտարարության հետքերով:

Անդրադառնալով նախապատմությանը, հիշեցնենք, որ հունիսի 17-ին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական նախընտրական միջոցառման ընթացքում, լրատվամիջոցներից մեկը հարցեր էր ուղղել իր թիմակիցներին աջակցության եկած Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ նրանից մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչ տրամադրություններ են Սփյուռքում, և արդյո՞ք սփյուռքահայերը պատրաստ են Հայաստանում ներդրումներ կատարել։

Ի պատասխան՝ Զարեհ Սինանյանը նախ նշել էր, որ Սփյուռքում տրամադրությունները միանշանակ չեն՝ կապված պատերազմի արդյունքների և քաղաքական սպասողականության հետ, և, որ քաղաքական սպասողական վիճակի հետ է կապված նաև ներդրումների վիճակը, ապա պնդել էր․

«Մի բան կարող եմ ասել՝ ընտրությունների արդյունքում, եթե իշխող ուժը հաղթանակի, ներդրումները կլինեն, եթե որևէ անհաջողություն լինի, Հայաստանում ներդրում ոչ ոք չեն անելու․ չեն անի պարզապես, որովհետև ոչ ոք չի ուզում առնչվել թալանչիների, գողերի, բանդիտների հետ․ սա փաստ է»։

Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ բանակցություններ կան արտասահմանյան խոշոր ներդրողների հետ, որոնք իր իշխանության գալու պարագայում պատրաստվում են ներդրումներ իրականացնել, Զարեհ Սինանյանն արձագանքել էր․

«Ես մի բան գիտեմ, որ Քըրք Քըրքորյանի մարդիկ, որոնք հարյուր-միլիոնավոր դոլարներ էին նվիրում Հայաստանին և լուրջ պրոյեկտներ էին անում, և որով պայմանավորված էր նաև այն կեղծ տնտեսական աճը, որը գրանցվել է իր օրոք, այդ մարդիկ փախան Հայաստանից, փախան պարզապես, որովհետև չուզեցին գործ ունենալ գողերի ու հանցագործների հետ, և գումարներն էլ հանձնեցին, օրինակ, USLA համալսարանին․ չուզեցին տալ Հայաստանին, ես ի՞նչ պատասխանեմ»։

Ինչ խոսք, պաշտոնյայի կողմից նման վստահությամբ արված հայտարարություններին կասկածելն անգամ մեղանչումի նման կլիներ, եթե չլինեին տրամաբանական հարցեր՝ փաստերն ո՞ւր են, կա՞ որևէ ապացույց:

Եվ ահա, պարզվում է, ապացույցներ կան, որոնք, սակայն, վկայում են հակառակի մասին.

«Քըրքորյանի մարդկանց» մասին Զարեհ Սինանյանի ներկայացրած պատմությունը 168.am-ի հետ զրույցում հերքեց հենց Քըրք Քըրքորյանի հայաստանյան ծրագրերի պատասխանատու, «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը՝ մասնավորապես նկատելով՝ հուսախաբ է, որ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանն է կեղծիքներ տարածում։

«Եթե փողոցից մի մարդ լիներ այդ ամենն ասողը, դա ոչինչ, բայց երբ պետական բարձրաստիճան պաշտոնյա է և նման մեծ ստեր է ասում, շատ ցավալի է և ամոթալի: Եթե չէր իմանում, կարող էր ինձ զանգահարել և ճշտել․ ես իրեն կասեի, որ դա մեծ սուտ է․ պարոն Քըրքորյանի գումարները չեն գողացվել։ Ես էի պատասխանատուն, ես վերահսկել եմ, և ամեն բան արվել է, որպեսզի պարոն Քըրքորյանի գումարներն իրենց ազնիվ նպատակին ծառայեն։

Պարոն Քըրքորյանը ոչ մի բանից չի նեղացել և ճիշտ հակառակը՝ շատ ուրախ էր․ ես և նա միասին Հայաստան ենք եկել, տեսել է իր ծրագրերը և չափազանց ուրախացել էր՝ տեսնելով արդյունքը։ Պարոն Քըրքորյանը, որ միլիարդատեր էր, ամեն ինչ ուներ, միակ բանը, որն իրեն ուրախություն էր պատճառում, այն հոգեկան գոհունակությունն էր, որ ինչ-որ ձևով օգտակար է լինում իր հայրենիքին։ Եվ առհասարակ, նման մարդու մասին, որը մեծ հայրենասեր էր, ունի Ազգային հերոսի կոչում, շատ ցավալի է, որ ստեր են տարածում, կեղծ նամակներ են տարածում, որ իբրև թե ինքն է գրել, մինչդեռ նա երբեք նամակներ չի գրել․ այդ նամակների բովանդակությունն ու ստորագրությունները կեղծ են։ Շատ ամոթալի է, որ մարդիկ մեր մեծ ազգային բարերարի անունը այդպես էժան ձևով չարաշահում են իրենց քաղաքական նպատակների համար»,- ասել էր Հարութ Սասունյանը մեզ հետ զրույցում:

168.am-ը Սփյուռքի հանձնակատարին ևս ցանկացավ տեղեկացնել Քըրքորյանի հայաստանյան ծրագրերի պատասխանատուի այս մեկնաբանության մասին, ասել, որ, օրինակ, Քըրքորյանի «մարդ»-ը հերքում է իր տարածած լուրերը։ Գրավոր հարցում ուղարկեցինք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ նրան մասնավորապես խնդրելով անվանական նշել, թե ովքե՞ր էին «Քըրքորյանի մարդիկ», որոնք «փախան» Հայաստանից, որովհետև չուզեցին գործ ունենալ «գողերի ու հանցագործների հետ», ի՞նչ դիտարկումներ ունի Հարութ Սասունյանի ասածի վերաբերյալ. փաստացի Սասունյանը Սինանյանին մեղադրում էր «մեծ սուտ» տարածելու մեջ, և, թե արդյոք պաշտոնյան պարտավոր չէ՞ նման մեղադրանքներ հնչեցնելու դեպքում նաև փաստեր հրապարակել։

Մեր հարցադրումներին ի պատասխան՝ Զարեհ Սինանյանը նշել էր. «Ես տվել եմ Քըրք Քըրքորյանի օրինակը, որը մարմնավորում է շատ-շատ ներդրողների, որոնք սարսափելի վատ ներդրումային փորձառություն են ունեցել Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի օրոք: Միայն այն փաստը, որ Քըրք Քըրքորյանը դուրս եկավ Հայաստանից և կասեցրեց բոլոր ծրագրերը և դրանց գումարներն ուղղեց այլ նպատակների, դրա վառ ապացույցն են:

Հարութ Սասունյանը նախևառաջ բացատրություն պետք է տա, թե ինչու Քըրք Քըրքորյանը հեռացավ Հայաստանից: Կրկնում եմ՝ նրա հեռանալն ու բոլոր ծրագրերի կասեցումն ինքնին ապացույցն է այն բանի, որ Քըրք Քըրքորյանը զզվելով իր հատկացրած գումարների գողությունից, որոշեց ընդհանրապես կտրվել Հայաստանից:

Սա մեղադրանք չէ: Սա ակնհայտ փաստ է: Քըրք Քըրքորյանը, ունենալով մեծ ռեսուրսներ, դադարեցրեց Հայաստանում ներդրումները»:

Ասել է թե՝ Զարեհ Սինանյանը, որը երբեք չի զրուցել Քըրք Քըրքորյանի հետ, պնդում է, որ ինքն ավելի տեղյակ է Քըրքորյանի հայաստանյան ծրագրերի պատմությունից, քան Քըրքորյանի հայաստանյան ծրագրերի պատասխանատուն:

Կրկին չզլացանք և որոշեցինք Սփյուռքի հանձնակատարի պատասխան-նամակում արված դիտարկումների մասին նորից լսել Հարութ Սասունյանին։ Մեզ հետ զրույցում Հ․ Սասունյանը նշեց.

«Պարոն Սինանյանը երկրորդ անգամ կրկնում է իր ստերը, ես արդեն պատասխանել եմ իրեն, բայց մեկ անգամ ևս կրկնեմ իմ պատասխանները՝ պարոն Քըրքորյանը չի դադարեցրել իր ծրագրերը. իր ծրագրերը լիովին և ամբողջովին իրագործվել են, ավարտվել են, փողերը հատկացվել են ծրագրերին, և ոչ մի բան կիսատ չի մնացել: Պարոն Քըրքորյանը ոչ մի բան չի փակել, Հայաստանից իր մարդիկ չեն փախել, ինչը նախկինում ասել էր Զարեհ Սինանյանը. ես էի, որ Հայաստան էի գալիս, ես Հայաստանից չեմ փախել, 59 անգամ Հայաստան եմ գնացել նախքան ծրագրերը և ծրագրերից հետո: Նա ոչ մի բանից չի նեղացել` դա լրիվ կեղծիք է։ Ճիշտ հակառակը՝ ինքը շատ գոհ և ուրախ էր. Հայաստան եկավ, տեսավ ծրագրերի արդյունքը, շատ ուրախացավ:

Այդ փողոցային խոսքերը, թե Քըրքորյանը նեղացել է, փողերը գողացել են, լրիվ կեղծիք է, նման բան չկա, ոչ մի փաստ չկա։ Պարոն Սինանյանը և նման բաներ տարածողները երբեք պարոն Քըրքորյանի հետ չեն խոսել, չեն հարցրել՝ ինքն ուրա՞խ է, թե՞ նեղվել է: Իրենք ոչ մի գաղափար չունեն, ոչ մի տեղեկություն չունեն և, դժբախտաբար, շահագործում են պարոն Քըրքորյանի անունն ու ծրագրերը՝ իրենց նեղմիտ քաղաքական հաշիվների համար, ինչը շատ վիրավորական է պարոն Քըրքորյանի համար: Պարոն Քըրքորյանն ազգային բարերար էր և իր գումարներն ազնվորեն հատկացրել էր հայրենիքին օգտակար լինելու համար։ Որևէ մեկը, ով որ էլ լինի, իրավունք չունի նրա անունը չարաշահելու՝ իրենց նեղ քաղաքական շահերի համար»:

«Լինսի» հիմնադրամի փոխնախագահը վստահեցրեց՝ Քըրքորյանը հավասարապես օգնել է և՛ Հայաստանին, և՛ ԱՄՆ-ին, ու ամենևին կարիքը չկար, որպեսզի հիմնադրամը փակելուց հետո գումարներ հատկացներ ԱՄՆ-ին:

«Եվ եթե ինքը Հայաստանից նեղացած լիներ, ինքը կարող էր կասեցնել Հայաստանի գումարները և շարունակել տալ ամերիկացիներին: Պարոն Քըրքորյանն ինչո՞ւ պետք է ամերիկացիներին զրկեր իր նվիրատվություններից, որովհետև ինքը պարզապես նեղացել էր հայերից. կարող էր ամերիկացիներինը շարունակել, բայց չշարունակեց, որովհետև հասել էր մի տարիքի՝ 95 տարեկան էր, և երկար տարիներ ինձ ասել է, որ երբ մի տարիքի հասնի, որ այլևս չի կարող, չի ուզում զբաղվել ամենօրյա աշխատանքներով, դիմումներով և հատկացումներով, փակելու է «Լինսի» հիմնադրամը: Դա միշտ էլ ծրագրվել է այդպես. այդ փողոցային խոսքերի հետ կապ չունի: Պարոն Քըրքորյանն այդպես որոշել էր երկար տարիներ առաջ, և ինչ որ որոշել էր, արեց։ Մեզ մնում է միայն հարգել իր որոշումը, որովհետև իր փողերն էին, և ինքն իրավունք ունի որոշելու, թե ինչ կանի իր փողերով՝ ում կտա, ում չի տա»,- տեղեկացրեց Հ. Սասունյանը:

Ինչ վերաբերում է առհասարակ ներդրողների հուսախաբությանը՝ սփյուռքահայ հասարակական գործիչը նշեց, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ շատ ներդրողներ են եկել Հայաստան, ու մի մասը նաև հուսախաբվել է՝ ինչպես անցյալում, այնպես էլ՝ ներկա իշխանությունների օրոք: Որպես օրինակ՝ նա ասաց, որ վերջերս հոդվածով անդրադարձել է մի դեպքի, երբ Հայաստանի ղեկավարները պատերազմից առաջ անտեսել են ներդրողի՝ զրահապատ մեքենաներ արտադրելու առաջարկը։

«Այս մարդը երեք տարի է՝ 2018 թվականից ի վեր սպասում էր իր պատասխանին. երբեք չեն պատասխանել, վերջին անգամ էլ էկոնոմիկայի նախարարն իրեն պատասխանելու փոխարեն՝ մի շատ ծաղրական գրառում էր արել իր Ֆեյսբուքի էջում, ինչը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ներդրողի նկատմամբ։ Երբ մեկը լուրջ առաջարկ է ներկայացնում, այն էլ՝ ռազմական զրահապատ մեքենաների, դրան չի կարելի Ֆեյսբուքով պատասխանել: Որևէ երկրում նման մարդ չի կարող ոչ մի պաշտոն ստանձնել, մինչդեռ այդ մարդը տակավին պաշտոնի վրա է, դժբախտաբար»,- պատմեց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչն ու խմբագիրը:

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս ներդրումի առնչությամբ Ֆեյսբուքում մասնավորապես գրել էր. «Իրականում հենց ես եմ կանգնեցրել այս արդյունաբերական գոտու նախագծի որոշման կայացումը, քանի որ այն ծիծաղելիորեն արհամարհում էր ՀՀ քաղաքացիների շահերը»։

«Պարոն Սինանյանը հեքիաթներ պատմելու կարիք չունի, նրանց կմնա միայն զբաղվել իրենց իսկական գործերով, ոչ թե կեղծիքներով, և, որ փորձեն Հայաստանի տնտեսությունը վերականգնել, որ կործանվել է, բանակը վերականգնել, որ կործանվել է։ Պետք է աշխատանք տանել և բարելավել մեր հայրենի ժողովրդի վիճակը»,- հավելեց Հարութ Սասունյանը:

Հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի Զարեհ Սինանյանի հետ, և արդյո՞ք Սինանյանը հնարավորություն ունի անձնապես իրենից տեղեկանալու իրականության մասին՝ Հարութ Սասունյանը պատասխանեց.

«Պարոն Սինանյանը Գլենդելից է, ես իրեն երկար տարիներ անձնապես ծանոթ եմ, նույնիսկ իր պաշտոնը ստանձնելուց հետո հանդիպել եմ իրեն մի քանի անգամ, խոսել ենք ծրագրերի մասին: Պարոն Սինանյանն ունի իմ e-mail-ի հասցեն, իմ բջջային հեռախոսը. եթե ուզենա կապվել, կարող է կապվել, բայց իր նպատակը ճշմարտությունն իմանալը չէ, իրեն դուր է գալիս՝ հեքիաթներ սարքի քաղաքական նեղմիտ հաշիվների համար:

Այդպիսի պատմություններ ես շատ եմ լսել փողոցից, և նույնիսկ փողոցի մարդուն հարցնում եմ՝ ո՞ւր է քո փաստը․ ոչ մի փաստ չկա. պարզապես ասում են՝ էդպես եմ լսել: Ասում եմ՝ լսելով չի լինի, դու երբևէ խոսե՞լ ես Քըրքորյանի հետ՝ ոչ, խոսե՞լ ես «Լինս»-ի պաշտոնյաների հետ՝ ոչ, ինձ կապվել-հարցրե՞լ ես, թե ես ինչ գիտեմ այս մասին՝ ոչ… պարզապես օդից խոսում են:

Պարոն Սինանյանի պարագայում, ի տարբերություն փողոցի մարդկանց, նա բարձրաստիճան պետական պաշտոնյա է։ Պետական պաշտոնյային հարկավոր է շատ ավելի լուրջ լինել, հարգալից լինել և զբաղվել իր աշխատանքով»:

168.am