Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 659-ով
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 659-ով: 16 մարդ մահացել է: StopCov պաշտոնական կայքի համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակման 377.811 դեպք:
Անցած 24 ժամվա ընթացքում 713 մարդ լքել է քովիդ կլինիկաները, իսկ համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 359 939 հիվանդ: Մահացել է 5 468 մարդ:
Օրվա ընթացքում կատարվել է 14200 թեստ, այդ թվում՝ 6.608 հակագեների եւ 7592 ՊՇՌ թեստ:
Պատվաստվել է 303.407 մարդ, այդ թվում՝ 1019-ը վերջին 24 ժամվա ընթացքում:
Ներկայումս կարանտինում է գտնվում 67 մարդ, 3740-ը՝ հիվանդանոցներում, 902-ը՝ քովիդ հյուրանոցներում:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին:

















































