Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ասֆալտին փռելու, լեզուները կտրելու, վրեժ լուծելու սահմանադրական լիազորություն Փաշինյանը չունի. Դավիթ Հարությունյան

Ընտրողների կարծիքի ազատ արտահայտումը ենթադրում է, որ ընտրողը պետք է պաշտպանված լինի սպառնալիքներից և այնպիսի սահմանափակումներից, որոնք կարող են հանգեցնել ընտրություն չկատարելուն կամ իր կամքին հակառակ ընտրություն կատարելուն՝ անկախ նրանից՝ այդ սպառնալիքները հնչեցվել են իշխանության ներկայացուցիչների, թե այլ անձանց կողմից։ Այս մասին այսօր` հուլիսի 11-ին, ՍԴ-ում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումի քննության ժամանակա ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

«Երաշխավորված է արդար ընտրության սկզբունքը։ Այն ենթադրում է, որ յուրաքանչյուր ընտրող պետք է ազատ լինի կատարելու ինքնուրույն ընտրություն՝ ելնելով թեկնածուի անձից, իր համակրանքից կամ հակակրանքից, իր քաղաքական կամ տնտեսական շահից։ Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ ազատ ընտրության իրավունքը բաղկացած է երկու բաղադրիչից՝ ընտրողի կարծիքի ազատ ձևավորում և ընտրողի կարծիքի ազատ արտահայտում։ Ընտրողների կարծիք ձևավորելու ազատությունը ենթադրում է, որ ընտրողները չպետք է ենթարկվեն ճնշման, իսկ պետական իշխանությունները պետք է պահպանեն չեզոքություն իրենց պարտականությունները կատարելիս, լինեն անաչառ՝ հնարավորություն տալով ընտրողների կատարել տեղեկացված ընտրություն՝ առանց անհարկի միջամտության։ Ընտրողների կարծիքի ազատ արտահայտումը ենթադրում է, որ ընտրողը պետք է պաշտպանված լինի սպառնալիքներից և այնպիսի սահմանափակումներից, որոնք կարող են հանգեցնել ընտրություն չկատարելուն կամ իր կամքին հակառակ ընտրություն կատարելուն՝ անկախ նրանից՝ այդ սպառնալիքները հնչեցվել են իշխանության ներկայացուցիչների, թե այլ անձանց կողմից։ Պետության պոզիտիվ պարտականությունն է կանխարգելել նման խախտումները և նախատեսել պատասխանատվություն նման դրսևորումների համար։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը, լինելով միաժամանակ հանրային իշխանության ներկայացուցիչ, կոպտորեն ոտնահարել է ազատ ընտրության սկզբունքը։ Դիտարկելով նախընտրական քարոզչության ժամանակահատվածը՝ ակնհայտ է, որ այն անցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համար և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյանի այնպիսի վարքագծի դրսևորմամբ, որը պարունակել է ահաբեկման, բռնության, վարչական ներգործության և հետագա վրեժխնդրության հստակ տարրեր։ Դրանց արդյունքում ձևավորվել է վախի, լարվածության մթնորոլտ և ընտրողը ենթարկվել է այնպիսի հոգեբանական ճնշման, որը նրան զրկել է ազատ ընտրության հնարավորությունից։ Փաշինյանի կողմից շարունակաբար հնչեցված ատելության խոսքն ու սպառնալիքները ուղղված են եղել ոչ միայն քաղաքական մրցակիցներին, այլև պաշտոնատար անձանց, ինչպես նաև ընտրողների առանձին խմբերի»,- ասաց նա։
Հարությունյանի խոսքով` դրանց բովանդակության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք ուղղակիոեն միտված են եղել հիշեցնելու «հնարավոր հետևանքների» մասին՝ նպատակ ունենալով ազդել և ճնշել վերջիններիս ընտրության ազատությունը։
«ԿԸՀ ՔՊ ներկայացուցիչները իրենց դիրքորոշումն են հայտնել Փաշինյանի խոսքերից դրվագների մասին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի խոսքն ուղղված է այն անձանց, ովքեր ընտրողների կպարտադրեն իրենց կամքը։ Եթե անգամ Փաշինյանի խոսքը ուղղված լիներ միմյանց իրավախախտներին, թեև դա այդպես չէ, այն ևս անթույլատրելի է, քանի որ անգամ նրանց անձամբ ասֆալտին փռելու, լեզուները կտրելու, վրեժ լուծելու սահմանադրական լիազորություն նա չունի։ Որևէ իրավական նորմ վարչապետին կամ նրա պաշտոնակատարին չի վերապահում նման գործառույթ։ Հակառակը, Սահմանադրության 6-րդ հոդվածով պետական մարմինները, պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով։ Ավելին, նման արտահայտությունները համանադրական այլ մարմնին ցուցում տալու և նրա իրավասության ոլորտ մտնելու, նրանց գործունեությանը ապօրինի միջամտելու միջոց է։ Փաշինյանի կողմից անձամբ պատժելու արտահայտությունից մարդկանց մոտ կարող է առաջանալ տպավորություն, որ մեղավորության աստիճանը ևս որոշելու է Փաշինյանը անձամբ, իսկ դա ակնհայտորեն կարող է կապված լինել քաղաքական նպատակահարմարության հետ»,- հավելեց նա։