Դի Մարիա․ Մեսին շնորհակալություն հայտնեց ինձ եւ ասաց, որ սա իմ եզրափակիչն էր
Արգենտինայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան մեկնաբանել է 1։0 հաշվով հաղթանակը բրազիլացիների նկատմամբ Ռիոյի «Մարականա» ստադիոնում տեղի ունեցած Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում։
Դի Մարիան է խփել միակ գոլը եւ ճանաչվել եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ։
«Անմոռանալի պահ է։ Մեսին շնորհակալություն հայտնեց ինձ եւ ասաց, որ սա իմ եզրափակիչն էր։ Ռեւանշ էր նախորդ եզրափակիչի համար, որին ես չէի կարողացել մասնակցել։ Սա պետք է տեղի ունենար։
Ես շնորհակալ եմ ընտանիքիս եւ մեզ աջակցած բոլոր երկրպագուներին։ Շուտով աշխարհի առաջնությունն է, եւ այս հաղթանակը խթան կլինի մեր հավաքականի համար»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Արգենտինայի հավաքականը 15-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը՝ 1993 թվականից հետո առաջին անգամ։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում