Կումանը՝ Մեսիի ապագայի մասին. Եթե խնդիրը լուծված չէ, կա անհանգստանալու առիթ
«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն անդրադարձել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որի պայմանագիրը կատալոնական ակումբի ավարտվել է հուլիսի 1-ին:
«Եթե խնդիրը լուծված չէ, ապա կա անհանգստանալու առիթ: Վստահ եմ, որ Ժոան Լապորտան կկարգավորի այդ հարցը, քանի որ նրա ու ակումբի համար կարևոր է, որ աշխարհի լավագույն խաղացողը չհեռանա:
Ակումբի նախագահն ինձ ասել է, որ չարժե չանհանգստանալ: Վստահ եմ, որ առաջիկա մի քանի օրում մենք կկարողանանք պայմանավորվել Մեսիի հետ: Նա միշտ ցուցադրել է, որ ցանկանում է մնալ «Բարսելոնայում»»,- Կումանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ավագը ստացել է ազատ գործակալի կարգավիճակ: Այս օրերին 34-ամյա հարձակվողն Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցում է Բրազիլիայում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությանը:
Նախորդ ամռանը Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան:
Ավարտված մրցաշրջանում արգենտինացին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 38 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2005 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում