ՍԴ-ում ընթերցվեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայցվորների պահանջները. նիստը ընդմիջվել է մինչեւ 14.00-ն
ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն ընթերցեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայցվորների պահանջները:
Հիշեցնենք, որ ՍԴ է դիմել երկու դաշինք՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, եւ երկու կուսակցություն՝ «Զարթոքն» եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունները:
Դիմումներն ունեն տարբերություններ եւ նմանություններ: Ընդհանուր առմամբ, քաղաքական ուժերը հիմնվում են արտահերթ ընտրությունների հարցով ԿԸՀ ամփոփիչ որոշման վրա: Հաշվի առնելով պահանջների ընդհանրությունը՝ դիմումները միավորվել են:
«Հայաստան» դաշինքն առանձնացրել է վարչական ռեսուրսի կիրառումը, ընտրողների ոչ հստակ տվյալները, զինվորականների քվեարկության կասկածելի հանգամանքները, ճնշումները: «Զարթոնքն» ընդգծել է ազատության հիմնարար սկզբունքների խախտումները, բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը, ագրեսիվ կոչերը: «Հայոց հայրենիքն» ընդգծել է ընտրողների իրավունքների խախտումները, քվեաթերթիկների ձեւը, վարչական ռեսուրսի տոտալ կիրառումը, ընտրողների կամքի վրա ազդեցությունը, հավասարության խախտումները, ճնշումները:

















































