«Ռուս-թուրքական դրոշ եւ Աթաթուրքի լուսանկարը». Ինչպես է աշխատում ռուս-թուրքական մոնիտորինգի համատեղ կենտրոնը Աղդամում. (լուսանկարներ)
Sabah թերթի լրագրող Ուգուր Յըլդըրըմը պատմել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու համար Աղդամում ստեղծված ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի մասին:
Նշվում է, որ կենտրոնում աշխատում է 60 թուրք և 60 ռուս զինծառայող, իրականացվում է անօդաչու թռչող սարքերից և տեղական աղբյուրներից 24 ժամյա մոնիտորինգ Ադրբեջանի և Հայաստանի միջև առավել զգայուն տարածքներում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հրադադարի ռեժիմի բոլոր խախտումները գրանցվում են:
Լրագրողը շեշտում է, որ դիտորդական այս կենտրոնը նպատակ ունի դիտարկել հրադադարի ռեժիմը, արձանագրել դրա խախտումները, դիտարկել կողմերի բողոքներն ու առաջացած խնդիրները, խախտումներ թույլ չտալու համար միջոցներ ձեռնարկել, տարածաշրջանում խաղաղություն պահպանել:

















































