Վահե Գրիգորյանի պահանջով Արման Դիլանյանը հրաժարական կտա՝ բոլոր կեղտոտ գործերն ավարտին հասցնելուց հետո․ Ղազարյան
Վահե Գրիգորյանի պահանջով Արման Դիլանյանը հրաժարական կտա՝ բոլոր կեղտոտ գործերն ավարտին հասցնելուց հետո: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «2020 թվականին, երբ Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում քննարկվում էր Երվանդ Խունդկարյանին ՍԴ նախագահի պաշտոնում ընտրելու հարցը, Վահե Գրիգորյանը նրան հարց ուղղեց, թե պատրա՞ստ է նա արդյոք հրաժարական ներկայացնել ՍԴ նախագահի պաշտոնից՝ ընտրվելուց մեկուկես տարի հետո։ Ըստ Վահե Գրիգորյանի տարօրինակ և անօրինական տրամաբանության, ՍԴ բոլոր դատավորները պետք է հնարավորություն ունենան դառնալ ՍԴ նախագահներ, դրա համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարի մեկուկես տարուց ոչ ավել, որպեսզի 12 տարվա պաշտոնավարման ժամկետի ընթացքում, դրա հնարավորությունն ունենան բոլոր դատավորները։
Այնուհետև, երբ ՍԴ քննարկում էր Արման Դիլանյանի թեկնածության հարցը ՍԴ նախագահի պաշտոնում, նա անձամբ կամովին հայտարարեց, որ ընտրվելու դեպքում, երկու տարի անց, հրաժարական է տալու ՍԴ նախագահի պաշտոնից՝ ընդունելով Վահե Գրիգորյանի ներկայացրած պահանջները։
Ստացվում է, որ ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը մոտ ապագայում պատրաստվում է փոխարինել այդպես էլ ՍԴ նախագահի պաշտոնում դատարանի որոշմամբ չնշանակված Արման Դիլանյանին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունն ապօրինի բռնազավթման ընտրությունների արդյունքները վավերացնելուց, Արցախը և Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելու կապիտուլյացիոն համաձայնագրերը Սահմանադրական դատարանի կողմից վավերացնելուց հետո։ Չնայած դա չի խանգարում Վահե Գրիգորյանին հիմա էլ իր ղեկավարման ներքո պահել Արման Դիլանյանին և նրա միջոցով իրագործել բոլոր այն քաղաքական պատվերները, որոնք նա ստանում է ներկա քաղաքական իշխանություններից։
Հավանաբար, Արման Դիլանյանին ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելու ՍԴ որոշում չընդունելը նույնպես պայմանավորված է այն հանգամանքով, որ նա մշտապես մնա խոցելի իրավական կարգավիճակում և բոլոր սև գործերն անելուց հետո, Վահե Գրիգորյանի կողմից նա հեռացվի պաշտոնից՝ խոստացվածից առավել շուտ ժամկետում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում