Գվարդիոլա. Մեծ է հավանականությունը, որ հաջորդ մրցաշրջանը կսկսենք առանց նոր հարձակվողի
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան քիչ հավանական է համարում այս ամռանը հարձակվողի տրանսֆերը։
«Այսօրվա տրանսֆերային գների պայմաններում մենք չենք կարողանա գնել որեւէ հարձակվողի։ Ֆինանսական խնդիրներ ունեն բոլոր ակումբները, մենք էլ բացառություն չենք։
Մեր կազմում եմ Գաբրիել Ժեզուսն ու Ֆերան Տորեսը։ Նրանք լավ են դրսեւորվել հարձակվողի դիրքում։ Ունենք նաեւ երիտասարդ տղաներ ակադեմիայից։
Այս պահին ավելի մեծ է հավանականությունը, որ հաջորդ մրցաշրջանը կսկսենք առանց նոր հարձակվողի»,– Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com–ը։
Արգենտինացի Սերխիո Ագուերոյի հեռանալուց հետո մանչեսթերյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը համարվում էր Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում