ՀՅԴ. Անդրկուլիսային պայմանավորվածությունները Հայաստանի իշխանությունների հետ բացառվում են
Համագործակցությունը եւ անդրկուլիսային պայմանավորվածությունները Հայաստանի իշխանությունների հետ բացառվում են: Այս մասին հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա պարզաբանեց, որ, օրենքի համաձայն, ընդդիմությունը խորհրդարանում պետք է ունենա փոխնախագահ, ինչպես նաեւ՝ մշտական հանձնաժողովների երեք ղեկավար: «Մենք նույնպես կօգտվենք այդ հնարավորություններից, բայց՝ ոչ ինչ-որ մեկին պաշտոնի բերելու համար: Մենք կարծում ենք, որ դա լրացուցիչ խթան կհաղորդի մեր պայքարին»,- հավաստիացրեց Սաղաթելյանը:

















































