ՀՅԴ. «Հայաստան» դաշինքը քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսներ չի օգտագործել
«Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսներ չի օգտագործել: Այս մասին հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատակիցների՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցության մասին տեղեկատվությանը, Սաղաթելյանը հավաստիացրեց, որ վերջիններս դա արել են ընդմիջման ժամին: «Հանրահավաքի ավարտից հետո աշխատակիցները վերադարձել են աշխատանքի»,- հավելեց նա:

















































