Հայաստանից օդային ճանապարհով մեկնածների թիվը 6 ամսում 138106-ով շատ է, քան ժամանածների թիվը
Հայաստանից օդային ճանապարհով մեկնածների թիվը 6 ամսում 138106-ով շատ է, քան ժամանածների թիվը:
«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2021 թվականի հունիսին ուղեւորահոսքը կազմել է 200534 մարդ:
Այս տարի հունիսին «Զվարթնոց»-ում ուղեւորահոսքը կազմել է 185736 մարդ:
«Շիրակ»-ում՝ 14798 մարդ:
Այս տարի հունիսին օդային ճանապարհով ժամանածների թիվը կազմել է 355952:
Իսկ մեկնողների թիվը՝ 416054:
2021 թվականի անցած 5 ամսում ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 246727:
2021 թվականի անցած 5 ամսում մեկնածների թիվը կազմել է 324731:
Ստացվում է, որ 6 ամսում ժամանածների թիվը կազմել է 602679, իսկ մեկնածների թիվը՝ 740785:
Այդպիսով, Հայաստանից օդային ճանապարհով մեկնածների թիվը 6 ամսում 138106-ով շատ է, քան ժամանածների թիվը:

















































