Երեկ, այսօր և մեկընդմիշտ մեր խնդիրն է անշեղորեն հետևել Սահմանադրության տառին և ոգուն, օրենքի գերակայությունը դարձնել կենսակերպ
Անցած երեք տարիների ընթացքում Սահմանադրությամբ ամրագրված գրեթե բոլոր նպատակներն ու խնդիրները, ցավոք, գործող իշխանության համառ հետևողականության արդյունքում կյանքի են կոչվել Մայր օրենքի տրամաբանությանը հակառակ։ Այն մեկնաբանվել է այլասերված, երբեմն՝ քաղաքական նեղ շահերի սպասարկմանը համահունչ, բայց Սահմանադրության արժեքաբանական դերը դրանից նվազել չի կարող։
Այո, այսօր, առավել քան երբևէ, մեզ լուրջ անելիքներ են սպասվում՝ լիարժեք սոցիալական և իրավական պետություն վերականգնելու ճանապարհին:
Երեկ, այսօր և մեկընդմիշտ մեր խնդիրն է անշեղորեն հետևել Սահմանադրության տառին և ոգուն, օրենքի գերակայությունը դարձնել կենսակերպ: Այդ ճանապարհով միայն մենք կհասնենք այն նպատակներին, որոնք տարիներ առաջ ընտրել ենք մեզ համար:
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

















































