Արթուր Դավթյանի սանիկին, Քոչարյանի գործով դատախազին կոչում շնորհվեց
ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
Գեւորգ Բաղդասարյանը քաղաքական աղմկահարույց գործերը դատարանում պաշտպանող դատախազներից է, նա առավել հայտնի դարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ «Մարտի 1»-ի գործով։
Նա նաեւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դատախազ սանիկներից է։ Հենց Դավթյանի սանիկներն են ամենակարեւոր գործերը դատարանում ներկայացնողները։

















































