Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը բացահայտեց Նիկոլի սուտը. Լուսանկար
Մեր 15 գերիների վերդարձից հետո Հայաստանի կառավարությունը շտապել էր հայտարարությամբ հանդես գալ, թե , բա քանի որ ադրբեջանցիները մեզ են հանձնել մեր 15 տղաներին, «հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները»... Դրանից առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ էր հանդես եկել և շատ պարզ նշել էր, որ Բաքուն 15 գերիներին հանձնել է հայկակակն կողմին այդ քարտեզների դիմաց... Այսինքն՝ մեր իշխանությունների և Բաքվի հայտարարությունները հակասում էին իրար...
Այս երկու իրարամերժ հայտարարություններից հետո ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունից պարզվեց, որ դավաճան Նիկոլը, պարզվում է, այդ քարտեզները վաղուց է խոստացել տրամադրել Բաքվին և դրանցից ինչ-որ մասն, ըստ պայմանավորվածության հիմա է տալիս Իլհամ Ալիևին...Ադրբեջանն էլ, ըստ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, ազատել է 15 գերիների...
Այսպիսով, Հայաստանում ՌԴ դեսպանատունը փաստացի հերքեց Նիկոլի կառավարության տարածած ստերը, թե ադրբեջանցիներն ազատել են մեր 15 գերիներին առանց ինչ-որ պայմանների, իսկ մենք դրա դիմաց «որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին ենք փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները»...
Եվս մեկ անգամ կրկնեմ՝ Նիկոլը չի կարող հավասարը հավասարին բանակցի իրեն ծնկի բերածի և պարտության մատնածի՝ Իլհամ Ալիևի հետ...


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում