Ուժգին պայթյուն Կասպից ծովում, Բաքվից 75 կմ հեռավորության վրա
Կասպից ծովի Ադրբեջանին պատկանող հատվածում ուժգին պայթյուն է որոտացել: Այս մասին տեղեկացնում է Sputnik Азербайджан-ը:
Այս պահի դրությամբ պաշտոնական տեղեկատվություն չկա: Ադրբեջանական մամուլը կարծում է, թե պայթյունը տեղի է ունեցել Ումիդ գազային հանքավայրում, որը գտնվում է Բաքվից 75 կմ հեռավորության վրա, 170 մետր խորության վրա:

















































