Ապագա Կա՛...վայելե՛ք, քանի ձեզ էլ չեն գերեվարել.Արման Աբովյան
Մեր գերեվարված եղբայրների վերադարձի մասով կարող եմ ասել միայն երկու բան։
Փառք Աստծո, որ մեր տղերքը վերադառնում են և դա, իհարկե, կարևորագույն իրադարձություն է։Այս մասին գրել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը.
«Ահավոր խայտառակություն է և լկտի անբարտավանություն, որ մեր գերի տղերքը դարձել են առևտրի առարկա, երբ մեր տղերքին փրկելու համար էս իշխանությունները հանձնում են թուրք վիժվածքներին մեր պետական շահերը՝ որպես վարձավճար։
Կրկնեմ , Աստված տա ադրբեջանական դժոխքում մնացած մեր տղերքը որքան հնարավոր է շուտ վերադառնան։
Բայց ես ունեմ մի հարց իշխանավորներին․
Հուսամ՝ դուք հասկանո՞ւմ եք, որ ենթարկվել եք շանտաժի և համաձայնվել եք գերիների կյանքի առ ու վաճառքի ադրբեջանական սխեմային, փոխարենը, որ մենք նույն կերպ գերի վերցնեինք մի քանի տասնյակ ադրբեջանցի և պարզապես փոխանակեինք՝ դրանով, իմիջայլոց, իմաստազրկելով ադրբեջանցիների համար նոր գերիներ առևանգելու փորձերը։
Հիմա հարց․ իսկ ի՞նչը կխանգարի հետագայում ադրբեջանցիներին կրկին գերեվարել հայերին՝ փոխարենը պահանջելով նորանոր զիջումներ։
Թե՞ ձեր մուրճից ու պողպատե մանդատից պետք է վախենան։
Հաստատ համոզված եմ, որ ադրբեջանցիները իրենց համար հարմար պահին կրկին կփորձեն գերեվարել ՀՀ քաղաքացիներին, քանզի անողնաշար հայաստանյան իշխանությունները արդեն համաձայն են խաղալ ադրբեջանցիների անմարդկային կանոններով։
Ապագա Կա՛...վայելե՛ք, քանի ձեզ էլ չեն գերեվարել»,-գրել է Աբովյանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում