Ոչ ադրբեջանամետ ռազմաքաղաքական ղեկավարություն ունենալու դեպքում բոլոր գերիները պետք է դեռ 7 ամիս առաջ վերադարձված լինեին Ժնևյան կոնվենցիայի ուժով
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «15 հայ (ռազմա)գերի վերադարձվեց հայրենիք 92000 ականի վայր բացահայտող Կովսականի (զանգիլան) և Վարանդայի (ֆիզուլի) ականապատման քարտեզների դիմաց, այնինչ՝ ոչ ադրբեջանամետ ռազմաքաղաքական ղեկավարություն ունենալու դեպքում բոլոր գերիները պետք է դեռ 7 ամիս առաջ վերադարձված լինեին Ժնևյան կոնվենցիայի ուժով:
Այն դեկորատիվ «դատավճիռները» որոնք երեկ «կայացվեցին» ադրբեջանական դատարանում ընդամենը վարագույր է, որը քողարկում է Ադրբեջանի քաղաքական օրակարգը: Այդ առոչինչ «դատական ակտերը» պրիմիտիվ խաբկանք են հետագայում բանակցություններին ինչ-ինչ դիվիդենտներ քաղելու համար:
Հետաքրքիր է, թե 6 ամսվա ազատազրկման «դատապրտված» հայ ռազմագերիները առաջիկայում ինչի՞ դիմաց են վերադարձվելու, քանի որ նրանք արդեն իսկ փաստացի կրել են իրենց պատիժը և ըստ էության, «դատավճռի» օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետք է օր առաջ անարգել և առանց նախապայմանների վերդաձվեն:
Գոնե այս հարցում ողնաշար կունենա ադրբեջանասեր իշխանությունը՝ կասկածում եմ»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում