Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +40-ի
Հուլիսի 4-8-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Տեղեկությունը հայտնում Է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հանրապետության տարածքում հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևանում հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է +39-ից +40, երեկոյան՝ +36-ից +37 աստիճան։


















































