Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

«Մենք կարող էինք ադրբեջանցիների կոմունիկացիայի օղակը փակել, և նրանք չէին կարողանա Շուշին գրավել, որը չարվեց». Հրաչյա Պետրոսյանց

168.am–ի զրուցակիցը պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցն է

– ՀՀ իշխանությունները բանակի բարեփոխումների արդյունքում խոստանում են պրոֆեսիոնալ բանակ, պարտադիր զինծառայության ժամկետի կրճատում։ Ավելին, եղան նաև ակնարկներ առհասարակ զորակոչի վերացման մասին: Սակայն մինչ այժմ պարզ չէ՝ այդ պրոֆեսիոնալ բանակ ասվածն ինչ է ենթադրում, միայն գիտենք, որ ռուսական միջամտություն կա այստեղ: Ի դեպ, օրերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, թե պրոֆեսիոնալ բանակ ունենալն արդյունավետ է ֆինանսական տեսանկյունից՝ միջոցներ են խնայվելու:

– Նախ՝ ինչ վերաբերում է միջոցներ խնայելուն, բանակի վրա գումար խնայելն անտրամաբանական է: Ինչպե՞ս կարելի է բանակի վրա գումար խնայել: Անհնար է բանակի վրա գումար խնայել, դու կարող ես ցանկացած ոլորտում դա անել, բայց բանակի դեպքում գումար չպետք է խնայվի: Երկրորդը մոդելի մասով՝ երևի նույնիսկ իրենք չգիտեն, թե ինչ մոդելի բանակ ենք ունենալու, եթե իմանային՝ հստակ կասեին:

Ելնելով բաց տվյալներից, որոնք հանրությանը հասանելի են, հասկանում ենք, որ ռուսական միջնորդությամբ ինչ-որ մոդել է նախատեսվում, որը, բնականաբար, նման է լինելու ռուսական բանակի մոդելին: Իսկ այն ամբողջ աշխարհում հայտնի է իր ուռճացված ադմինիստրատիվ համակարգով կամ օղակով, որտեղ շատ մեծ կառավարման խնդիրներ են լինում: Իսկ վերջին պատերազմը ցույց տվեց, որ մեր համար մեկ խնդիրը կառավարման խնդիրն էր: Եվ մենք բավականին մեծ կորուստներ ունեցանք՝ և՛ տարածքային, և՛ մարդկային, հենց կառավարման խնդիրներից ելնելով:

Չկար օպերատիվ կառավարում: Գոյություն չուներ այդ կառավարումը: Նոյեմբերի 9-ից հետո կորցրեցինք Հադրութի շրջանից մեզ մնացած 2 գյուղերը՝ Հին Թաղերը և Խծաբերդը, մի քանի տասնյակ գերիներ ունեցանք, որովհետև չկար կառավարում: Հիմա մենք տեսնում ենք՝ ինչ խնդիր կա կառավարման համակարգում, և, որ խնդիրն այսօրվա ադմինիստրատիվ կառուցվածքն է, բայց մենք այդ կառուցվածքը շարունակում ենք պահել, և հնարավոր է՝ նույնիսկ ավելի ուռճացնեն:

Եթե մենք գնալու ենք ռուսական բանակի մոդելով, ուրեմն ունենալու ենք ուռճացված ադմինիստրատիվ օղակ՝ ԳՇ, ՊՆ, իսկ մարտավարական օղակը կրճատելու ենք: Այնինչ մեր նման երկրների դեպքում այն թվաքանակի բանակը, որ մենք կարող ենք ռացիոնալ ունենալ, այդ թվում՝ պայմանագրային կամ պրոֆեսիոնալ, մեզ այդ չափի ադմինիստրացիա պետք չէ: Այսօր ունենք վարչություններ, բաժիններ, որոնք չգիտես՝ ինչով են զբաղված, կամ մեր ինչին է պետք: 2017-ին որոշակի կրճատումներ տեղի ունեցան, սակայն այս դեպքում էլ բոլոր աշխատող հաստիքները կրճատեցին, իսկ չաշխատողները ոնց «շարիկ էին գլորում», այդպես էլ մնացին և շարունակեցին դա անել: Ավելի ուշ արդեն զինկոմիսարիատների, համապատասխան հաստիքների կրճատումը և իրար միացնելը 2020-ի աշնանը բերեց զորահավաքի աբսուրդային իրավիճակի, երբ չկարողացան ոչ մի բան կազմակերպել, որովհետև մոբիլիզացիոն համակարգը դեռևս խորհրդային մոդելի է: Կամ՝ նայեք ՊՆ նշանակումները։ Ավելին, օգոստոսին եղել են զորամասի հրամանատարների նշանակումներ, որոնք ոչ խելամիտ նշանակումներ էին:

Ես չեմ ասում, որ այդ մարդիկ արժանի չէին այդ պաշտոնին, բայց ցանկացած անձ ունի որոշակի ծառայողական փորձ որոշակի ուղղության վրա, և փոխանակ համապատասխան ուղղություններով արվեին այդ նշանակումները, մարդկանց դրել են այլ ուղղության վրա, և մարդիկ դեռ չէին հասցրել տիրապետել իրավիճակին, և պատերազմը սկսվեց:

– Այո, վերջին պատերազմն ապացուցեց, որ ՆԱՏՕ-ական օպերատիվ կառավարման մոդելն իրեն ավելի է արդարացրել, ինչով առաջնորդվել է Ադրբեջանը: Այսինքն, Արցախում պատերազմական սցենարը մշակել, կառավարել, որոշ տեղերում՝ նաև իրագործել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան: Մինչդեռ մենք անգամ այդ խորհրդային, ռուսական մոդելի կառավարման համակարգը չենք կարողացել պատշաճ աշխատեցնել, որովհետև որոշումները կայացվել են «ոտքի վրա»՝ կտրված իրականությունից, հաճախ՝ ոչ կոմպետենտ մարդկանց կողմից, ինչի արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք՝ մարդկային և տարածքային կորուստներ, որոնք կարող էին և չլինել: Ըստ այդմ՝ մեզ ի՞նչ մոդելի բանակ է պետք՝ սկսած թվաքանակից, ստորաբաժանումների բնույթից՝ մինչև սպառազինության տեսակներ, քանի որ պատերազմը դեռ առջևում է:

– Դեռևս 2000-ականների սկզբից բազմիցս անդրադարձել եմ այդ հարցին, որ այն մարտավարությունը, կառուցվածքը, որ մենք մինչ այսօր ունենք, չի արդարացնում իրեն: Այն ավելի ուշ հիմնված է քանակի հաշվին որակի հարց լուծելու վրա:

– Մենք միշտ ասել ենք, համենայնդեպս, Սեյրան Օհանյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ շատ ենք լսել՝ փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու գաղափարի մասին, ինչը որոշ դեպքերում հաջողվել է:

– Բայց որպեսզի դա դառնա կոնցեպտուալ, պետք է բանակում կառուցվածքային փոփոխություններ իրականացվեն: Ձեր ասած ժամանակահատվածում շրջանառության մեջ դրվեց «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» գաղափարը, որը նախատեսում էր նախաձեռնողականություն, ինքնուրույնություն հրամանատարներից, բայց մեր բանակային համակարգը՝ լինելով խորհրդային մոդելի խիստ ուղղահայաց համակարգ, չէր կարող իր մեջ ներառել այդ երևույթը, որովհետև երբ քեզ տալիս են ինքնուրույն որոշելու հնարավորություն, դու պետք է նաև որոշակի ռեսուրսներ հայթայթելու ինքնուրույնություն ունենաս, որը մեր ոչ մի հրամանատար չունի:

Եթե դու ինքնուրույն չես կարող ռեսուրս վերցնել, ոչ մի նախաձեռնողականություն չես կարող դրսևորել: Այդ «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» գաղափարը ՆԱՏՕ-ական բանակներում հորիզոնական հարթության վրա է, մեզ մոտ ամեն ինչ ուղղահայաց է: Այսինքն, երբ փոքր ուժերով մեծ խնդիրներ ենք ուզում լուծել, դա ենթադրում է «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» գաղափարի կոնցեպտուալ իրագործումը, բայց մեր նման կառուցվածքի բանակի դեպքում դա անհնար է իրագործել:

Երկրորդ՝ երբ մենք մեր բանակում ցանկացել ենք մի բան փոխել, միշտ «copy paste» ենք արել: Օրինակ, սերժանտական համակարգը, ամերիկյան բանակի սերժանտական համակարգն ավելի լավն էր, ուստի պատճենահանել ենք դա, և 2014-ին պայմանագրային սերժանտական համակարգ ստեղծեցինք, որը մեզ մոտ չի աշխատում: Պատճենահանած ոչ մի բան չի կարող մեզ մոտ աշխատել: Մեր սխալը հենց սա է. փորձում ենք միքս ստեղծել՝ ժամանակակից բանակի և հին սովետական բանակի, որը չի կարող աշխատել: Եթե դու ուզում ես նորամուծություն անել, դու նաև կազմակերպչական փոփոխություններ պիտի անես: Ադրբեջանը դա շատ լավ հասկացավ դեռևս 2014-2015 թվականներին, թե ինչպես են գործելու, իրենց հատուկ նշանակության «գործիքը» ինչպես են կիրառելու, և 2016-ին դա արեցին, և նույնը 2020-ին, և շարունակում են այդպես գործել, մինչդեռ մենք ոչինչ չենք անում:

Ադրբեջանական զինծառայողները Թուրքիայում լուրջ վերապատրաստում են անցնում, բայց, իհարկե, նույնիսկ այդքանով հանդերձ՝ նրանք արագ չկարողացան իրենց խնդիրները լուծել, որովհետև նրանց պլաններով 7-10 օրում պիտի այդ խնդիրները լուծվեին, բայց դա արվեց 44 օրում, նույնիսկ ինչ-որ առումով՝ կիսատ: Նրանց ռեսուրսն էլ էր մաշվել, արդեն ռեսուրսի խնդիր ունեին: Եվ եթե մեզ մոտ ճիշտ կառավարումն աշխատեր այն պահին, երբ ադրբեջանցիների առաջնագիծը բավականին կտրվել էր հիմնական ուժերից, և նրանց կոմունիկացիոն ամբողջ ուղիները դեռևս գտնվում էին մեր վերահսկողության տակ, մենք կարող էինք նրանց կոմունիկացիայի օղակը փակել, չէին կարողանա Շուշին գրավել, որը չարվեց:

– Շուշիի կորստի հարցը բավականին վիճելի է:

– Ես չեմ կարող ասել, թե ինչու դա չկատարվեց: Թող համապատասխան մարմիններն ասեն: Այն, ինչ ես ասում եմ, հիմնվում եմ հանրությանը հասանելի տեղեկությունների, հայտարարությունների վրա: Եթե նրանց լոգիստիկան ամբողջությամբ զրոյացվեր, կոմունիկացիայի օղակը փակվեր, կրկնում եմ՝ չէին կարող հետագա ինչ-ինչ հաջողություններ գրանցել, դա չարվեց։ Փոխարենը՝ մեր լոգիստիկան, մեր օպերատիվ իրավիճակի տիրապետումը զրոյական մակարդակի վրա էր: Մեր որոշում ընդունող մարմինները որոշումներ էին ընդունում, գործողություններ էին փորձում կատարել, երբ ռազմաճակատում իրական վիճակն իրենց պատկերացրածից 180 աստիճանով փոփոխված էր: Այսինքն, կտրված էին իրականությունից, ինչը հանգեցրեց բավականին մեծ կորուստների և զոհերի:

Եղել են դեպքեր, երբ մարդիկ նույնիսկ առաջնագիծ չեն հասել: Սա ամբողջ համակարգի խնդիրն է, այն չկայացած համակարգ է, որովհետև, կրկնում եմ, 30 տարի պահպանել ենք խորհրդային մոդելի ուղղահայաց տարբերակը մարտավարական օղակում, իսկ վերևում որոշակի բարեփոխումներ էինք կատարել, և ունեինք վերադաս, որն արդեն այլ մոտեցումներով էր սկսել աշխատել, իսկ ներքևում դեռևս Խորհրդային Միությունում էին «մնացել», ուստի հակասություններ էին առաջանում, որի արդյունքում ունենք այսօրվա պատկերը:

Վերջին պատերազմի ընթացքում մենք խայտառակ պարտվեցինք նաև տեղեկատվական, հոգեբանական հարթությունում, որովհետև Ֆեյսբուքը բաց էր մեզ մոտ, իսկ Ադրբեջանում՝ փակ: Եվ հակառակորդը խուճապի այնպիսի ալիքներ էր տարածում, որ մեր ամբողջ հասարակությունը խուճապի մեջ էր: Այսինքն, մեր պարտության առաջին պատճառը վատ կառավարումն էր, կամ գոյություն չունեցող կառավարման համակարգը, երկրորդը՝ խուճապը:

– Բացի նշվածը, որոշումները կայացվել են «ոտքի վրա»՝ հրամանատարական կետում պատահական մարդկանց ներկայությամբ, մասնակցությամբ: Ով պատահի՝ օպերացիա է մշակել կամ հուշել:

– Ինձ չի թվում, թե մոտակա ժամանակներն ամենայն մանրամասնությամբ կիմանանք՝ ինչ է կատարվել իրականում: Ունենք որոշակի տեղեկություններ բաց աղբյուրներից, բայց պետք է հասկանալ՝ որքանով են դրանք ամբողջապես համապատասխանում իրականությանը: Մյուս կողմից՝ այն, ինչը հերքում չի ստանում…, և դրա վրա հիմնվելով՝ կարող ենք ասել, որ, այո՛, չի եղել կառավարելիություն, եղել է խուճապ: Ի դեպ, սա հիմնականում եղել է 2 ուղղությամբ, որից մեկում շատ արագ կարողացան կանխել հակառակորդին, իսկ հարավարևելյան ուղղությամբ խուճապն այնքան ահավոր էր, որ այն մինչև Շուշի հասավ:

Մնացած տեղերում հրամանատարներն իրենց վրա շատ բան վերցնելով՝ կարողացան այնպես կազմակերպել ամեն ինչ, որ արդեն հոկտեմբերի 5-ին Ադրբեջանն այլ ուղղություններից զորքերն իջեցրեց հարավ: Ես չգիտեմ՝ որքանով էինք մենք պատրաստ դրան: Կարծում եմ՝ հենց դրան մենք պատրաստ չէինք: Այսինքն, շատ արագ փոփոխությանն արձագանքելուն մենք պատրաստ չէինք, որի արդյունքում հոկտեմբերի 6-7-ին հարավարևելյան ուղղությամբ եղել են օպերացիաներ, որոնք անհաջողության են մատնվել, որովհետև մենք այդ օպերատիվ իրավիճակին չէինք տիրապետում, թե ինչ է իրականում կատարվում: Ի տարբերություն մեզ՝ Ադրբեջանն իր բանակն այլ ճանապարհով զարգացրեց:

– Հիմա մենք կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանը լիովին կտրվել է խորհրդային մոդելից, թե՞ կարողացել է, Ձեր ասած՝ միքսն անել՝ ժամանակակից և հին բանակի մոդելների:

– Ես դա միքս չեմ համարում, ավելի շատ գործ ունենք թուրքական մոդելի հետ: Օրինակ, 1994-ին մեր բանակում հիմնականում բրիգադային սիստեմ էր, որովհետև բանակի հիմնադիրները հիմնականում Աֆղանստանով անցած սպաներ էին, և այնտեղ դա էին տեսել: Իսկ խորհրդային բանակն Աֆղանստանում այլ մոդել, մարտավարություն ուներ, ամեն ինչ այլ կերպ էր, մնացած տեղերում՝ այլ: Պատերազմի ժամանակ մեր բանակը ստեղծվեց Աֆղանստանում ընդունված խորհրդային մոդելի նմանությամբ:

Այսինքն, կային բրիգադներ, բրիգադներում կային առանձին ուժեղացված գումարտակներ, որոնք ինքնուրույն խնդիրներ էին կատարում: Մենք այսպես հաղթեցինք: Ադրբեջանն ինքն էլ շատ արագ անցավ բրիգադային սիստեմի, երբ հասկացավ, որ դա ավելի լավ է, բայց եկան 2000-ականները, մենք սկսեցինք բրիգադները վերացնել, որովհետև պաշտոն էր պետք, և մի բրիգադից սարքում էին 2 գունդ: Եվ անցանք արդեն գնդային սիստեմին, այսինքն՝ ունեցանք դասական խորհրդային մոդել՝ իր ամեն ինչով: Եվ առաջնայինը դարձավ շարային քայլելը, իսկ մարտական պատրաստության կարևոր բաղադրիչները մղվեցին երկրորդ պլան:

– Վերջին 3 տարում Փաշինյանի իշխանությունն է՛լ ավելի ստորադասեց մարտական պատրաստվածության հարցը՝ առաջին պլան բերելով զինվորի «տնավարի» կոմֆորտը՝ սնունդ, հանգստի ժամ, հեռախոս, ամեն մի բանի համար «թեժ գծի» օգնություն: Այսինքն, այն կարգուկանոնը, որ գոնե կար նախկինների բանակում, լրիվ վերացավ, և այսօր խայտառակ վիճակ է տիրում այս առումով:

– Ես դեռ 2018-ի աշնանն եմ ասել «Հայկական ժամանակ»-ին, որ լուրջ սխալ է թույլ տրվում՝ կառավարությունը գերակա է համարում բանակի փոփոխական անձնակազմի խնդիրների լուծումը` զինվորներ, և ոչ թե մշտական անձնակազմինը՝ սպաներ: Այնինչ բանակի ողնաշարը մշտական կազմն է: Իսկ այսօր բանակի մշտական կազմը շարունակում է մնալ բարոյալքված: Իհարկե, փոփոխական կազմի խնդիրները պետք է լուծվեն, բայց առաջնահերթ մշտական կազմինը պիտի լուծվեն: Սա է պատճառը, որ վերջին տարիներին ռազմաուսումնական հաստատություններ դիմողների թվաքանակի նվազում ունենք՝ դեռևս սկսած 2015-ից:

– Փաշինյանը զինվորական մասնագիտության գրավչությունից է խոսում, թեպետ իրենց գործողություններով ճիշտ հակառակն են արել և անում: Իհարկե, ամեն առիթի պարծենում են, թե աշխատավարձ են բարձրացրել:

– Այդ առնչությամբ մի բան ասեմ. 90-ականների վերջին կամ 2000-ականների սկզբին ռազմական մասնագիտությունն ամենացանկալին էր, որովհետև պետության կողմից հարցեր էին լուծվում: Օրինակ, 2000 թվականին (2000-2007-ը Սերժ Սարգսյանն էր ՊՆ-ն.- Մ.Պ․) զինծառայողները ստանում էին պետական ոլորտում ամենաբարձր աշխատավարձը, մասնավորապես, կապիտան-մայոր օղակը ստանում էր մոտ 60.000 դրամ, Երևանում այդ ժամանակ 15.000-20.000 դրամ աշխատավարձ էին ստանում: Հիմա եթե այս համեմատության մեջ դիտարկենք, ապա այն ժամանակվա 15.000-20.000 դրամ ստացողն այսօր 600-700.000 դրամ է ստանում, իսկ սպան՝ 300.000 դրամ: Հիմա սա բարձրացո՞ւմ է:

Ավելին, իրենց ստացած աշխատավարձից մի կլորիկ գումար ծախսում են ծառայության վրա, այսինքն՝ մարտական հերթապահության բարձրացող սպան 60-70.000 դրամի առևտուր է անում: Հիմա այդ մասնագիտությունը կունենա՞ որևէ գրավչություն: Ավելին, սպաները նախկինում ազատված էին գույքահարկից, գործող իշխանության օրոք փոփոխություն կատարվեց օրենքում, և արդեն դրանից էլ ազատված չեն: Այսինքն, միակ գործող առավելությունը մնացել էր դա, դա էլ հանեցին: Եթե սպան այսօր զորացրվի՝ կա՛մ տաքսու վարորդ պիտի աշխատի, կա՛մ՝ պահակ: Ոչ մի աջակցություն չկա: Եթե փորձես քո ռեզյումեն ուղարկել պետական հիմնարկներ, քեզ չեն ընտրի: Դեպք է եղել, երբ գործող վարչապետի աշխատակազմում միջգերատեսչական կառույց են ցանկացել ստեղծել, պահեստազորի սպան, որը նաև իրավաբանական կրթություն է ունեցել, ռեզյումեն ուղարկել է, որից հետո կանչել ու հարցրել են՝ դուք ինչի՞ եք ռեզյումե գցել, և չեն ընտրել:

– Վերադառնանք բանակի ապագային՝ հաշվի առնելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, առկա ռեսուրսները, տարածաշրջանային անվտանգային ռիսկերը․․․ մեզ այսօր ի՞նչ տեսակ մոդելի բանակ է պետք՝ իսրայելակա՞ն, թե՞…

– Ես համաձայն եմ, երբ ասում են՝ մեզ այս մոդելն է պետք, այն մոդելն է պետք: Մեզ նախ պետք է՝ ռազմական-գիտական ինստիտուտ, որը չի լինի ՊՆ-ի կազմի մեջ, ոչ էլ այլ պետական գերատեսչության, այլ կլինի անկախ մարմին, որը կկատարի գիտական ուսումնասիրություն այս և այլ հարցերի շուրջ: Մենք այսօր շատ արագ պետք է ուսումնասիրենք տարբեր երկրների բանակների փորձերը՝ իսրայելական, ամերիկյան, թուրքական, ինչո՞ւ չէ՝ ադրբեջանական: Առաջինը քո թշնամիներին պիտի ուսումնասիրես, որովհետև նրանցից է կախված, թե դու ինչպիսի բանակ պիտի ունենաս: Եվ արդեն այս ուսումնասիրությունների արդյունքում հասկանալ՝ ինչ է պետք մեզ, և ստեղծել մերը:

Ըստ իս՝ կարող ենք ունենալ ոչ շատ մեծաթիվ պրոֆեսիոնալ բանակ, որը պիտի ունենա շատ բարձր մակարդակի տեխնիկա, որը մենք էլ կարող ենք հետագայում արտադրել, բայց սկզբի համար պետք է գնել այլ երկրներից: Բայց առաջին հերթին պիտի կրճատվի ադմինիստրացիան:

– Իշխանությունները պրոֆեսիոնալ բանակի մասին խոսելիս նշում են պարտադիր ծառայության ժամկետի կրճատման, ինչո՞ւ չէ՝ առհասարակ վերացման մասին: Այսօր մենք կարո՞ղ ենք մեզ թույլ տալ պարտադիր զորակոչի վերացում:

– Ոչ, զորակոչը պիտի պարտադիր լինի: Ճիշտ է՝ ժամկետի փոփոխություն կարող է լինել, բայց պարտադիր զորակոչը պիտի մնա: Իսկ ժամկետը չի կարող մեկ տարուց քիչ լինել, դրանից քիչ մասնագետ չես կարող դառնալ: Բայց սա շատ արագ չենք կարող անել, սրան առնվազն հինգ տարում կարող ենք հասնել: Կրկնում եմ՝ առաջին հերթին մենք մեր կառավարման համակարգը պիտի համահունչ դարձնենք այսօրվա անվտանգային մարտահրավերներին և հակառակորդի բանակի փոփոխություններին:

– Նոր պատերազմը որքանո՞վ է հավանական, ինչ բնույթի, մարտավարության այն կլինի, մասշտաբի՝ հաշվի առնելով Արցախից, ՊԲ-ից կտրված լինելը, ապաշրջափակումը և այլն:

– Պատերազմի հավանականություն կա, բնականաբար, դա չի լինի ո՛չ ամռանը, ո՛չ ձմռանը, ինչպես ցույց է տվել փորձը: Այսինքն, աշնանը և գարնանը հավանականությունն ավելի մեծ է՝ ելնելով բնակլիմայական պայմաններից: Բայց պատերազմի սկսելը ո՛չ մեզանից է կախված, ո՛չ էլ Ադրբեջանից, այն կախված է աշխարհաքաղաքական այլ խաղացողներից: Մյուս կողմից, հաշվի առնելով Ադրբեջանի՝ լեռնային, լեռնաանտառային վայրերում կռվելու կարողությունների զարգացման փորձերը, կարող ենք ասել, որ ավելի շուտ պասիվ պատերազմի հավանականություն կա:

Ի դեպ, մենք կարող էին մինչև մայիս ամիսը լուծել մեր ինժեներական խնդիրները, դիրքերի ստեղծման, կահավորման խնդիրները: Այս դեպքում ադրբեջանական զինծառայողները չէին կարող հանգիստ՝ քայլելով, երգելով՝ մեր ինքնիշխան տարածք մտնել, նրանք ստիպված կլինեին հարձակում գործել, այս դեպքում մենք բացահայտ հարձակմանը համարժեք պատասխան կտայինք:

– Նոյեմբերի 9-ից հետո, ավելի ակտիվ, ԳՇ շուրջ զարգացումների օրերին բանակին, գեներալներին, ԳՇ նախկին պետին սկսեց հանրությունը թիրախավորել, պահանջներ ներկայացնել։ Իրականում ի՞նչ կարող էին անել, որ չարեցին, մասնավորապես՝ փետրվարին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

– Օրենքով զինծառայողը՝ զինվորից մինչև գեներալ, իրավունք չունի զբաղվելու քաղաքականությամբ, եթե գտնում ես, որ անհրաժեշտ է քաղաքականությամբ զբաղվել, պիտի զորացրվես:

– Բայց Սահմանադրությամբ ՀՀ զինված ուժերը երկրի անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունը և ամբողջականությունը պաշտպանելու պարտավորություն ունեն, եթե տեսնում են՝ այս առումով վտանգ կա, ի՞նչ պիտի անեն, եթե չեն կարողանում իրացնել իրենց այս պարտականությունը, զորացրվեն և լուռ հետևե՞ն: Կամ բանակի կազմաքանդման դեմը չառնե՞ն:

– Ես լավ հասկանում եմ՝ ինչ եք ասում: Բայց մենք ունենք խիստ ուղղահայաց խորհրդային մոդել, որով որևէ մեկն իրավասու չէ որևէ քաղաքական հայտարարությամբ հանդես գալու, քաղաքականությամբ զբաղվելու:

Մինչդեռ ամերիկյան բանակում գեներալի կոչում չեն տա, եթե քաղաքագիտական կրթություն չունենան, որովհետև իրենց մոտ բարձրագույն սպայական կազմը զբաղվում է նաև որոշակի քաղաքական հարցերով:

Հիմա մեզ մոտ խորհրդային մոդելն է, դրա իրավունքը չկա, համաձայն չես՝ զորացրվի: Ես գտնում եմ, որ ԳՇ անձնակազմը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, ոչ թե պիտի հայտարարություն տարածեր, այլ դրա տակ ստորագրած գեներալները, բարձրաստիճան զինվորականները՝ բոլորը միաժամանակ, պիտի զորացրման զեկուցագիր գրեին: Այս դեպքում ազդեցությունն ավելի ուժեղ կլիներ կառավարության վրա, քան հայտարարությունը:

Ուղղակի հարցն այն է՝ արդյոք բոլորը պատրա՞ստ էին հրաժարվել իրենց պաշտոններից: Բնականաբար՝ ոչ, իսկ բոլոր իշխանություններին էլ ձեռնտու է եղել այս համակարգը: