«Քարֆուր Հայաստանն» այսօրվանից հրաժարվում է պլաստիկե տոպրակներից
Հուլիսի 3-ից սկսած «Քարֆուր Հայաստան»-ի դրամարկղերում այլևս չեն լինելու մեկանգամյա պլաստիկ տոպրակներ:
Այս մասին ընկերության ներկայացուցիչները հայտարարել էին երեկ հրավիրված ասուլիսին։ «Քարֆուրում մենք հավատում ենք, որ մեր պարտականությունն է ուղղորդել մեր հաճախորդներին՝ ճիշտ կազմակերպել գնումները, ապրել շրջակա միջավայրի նկատմամբ մեծ պատասխանատվությամբ՝ հանուն մեր մոլորակի»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

















































