Չինաստանում օդ են բարձրացել 5-րդ սերնդի միանգամից 15 կործանիչ
Պեկինում, Չինաստանի Կոմունիստական կուսակցության հարյուրամյակին նվիրված միջոցառման ժամանակ 5-րդ սերնդի J-20 15 կործանիչ է օդ բարձրացել, հայտնում է South China Morning Post-ը:
Պարբերականը նշում է, որ այս ինքնաթիռների մեծ մասն առաջին անգամ է ցուցադրվել հասարակության լայն շերտերի համար: Հրապարակումը հիշեցնում է, որ Չինաստանն արագացնում է J-20-ի արտադրությունը, որը շարժիչի զարգացման մարտահրավերների առջև է կանգնած:
Պարբերականը չի բացառում, որ Պեկինն այժմ ունի մոտ 150 միավոր J-20:
Նշվում է, որ 2019 թվականի շքերթի ժամանակ միայն հինգ J-20 է թռչել:

















































