Ջրաշենում ուժեղ կարկուտ է տեղացել. բերքի 70 տոկոսը վնասվել է
Լոռու մարզի Ջրաշեն գյուղում այսօր` հուլիսի 3-ին, տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել մշակաբույսերին: Այս մասին հաղորդել է Ջրաշենի համայնքապետ Վահան Ուռուսյանը:
«Կարկուտը տեղացել է 17;30-ի սահմաններում, մոտ 10-15 րոպե ուժեղ կարկուտ տեղաց, բերքի 70 տոկոսը վնասվել է: Տուժել են կաղամբի մշակաբույսերը, կարտոֆիլը, հացահատիկը, որը դեռ չէին հնձել, մրգատու ծառերը, մի խոսքով` ամեն ինչ: Վաղը հանձնաժողով կկազմենք, կգնահատենք վնասների չափը, կներկայացնենք մարզպետարան»,- ասել է նա:

















































