ՍԴ-ից պահանջում են արդյունքներն անվավեր ճանաչել, նշանակել 2-րդ փուլ կամ մանդատների բաշխման նոր կարգ
«Սահմանադրական դատարանին խնդրել ենք ընտրության արդյունքներով պայմանավորված՝ ընդունված որոշումն անվավեր ճանաչել և իրացնել Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով նախատեսված երեք որոշումներից յուրաքանչյուրից մեկը՝
- անվավեր ճանաչել ընտրության արդյունքներն առհասարակ,
- անվավեր ճանաչել և նշանակել ընտրության երկրորդ փուլ,
- սահմանել մանդատների բաշխման կարգ։
Մենք երեք հարցն էլ դիտարկում ենք»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ճեպազրույցի ժամանակ ասաց դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

















































