«Նոայի» գլխավոր մարզիչ նշանակված Արամ Հակոբյանի հրաժեշտի խոսքն «Ուրարտուին»
Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի փոխչեմպիոն դարձած Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչ նշանակված Արամ Հակոբյանը հրաժեշտ է տվել Երևանի «Ուրարտուին», որտեղ տևական ժամանակ մարզչական աշխատանք էր կատարում ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո:
««Ուրարտուից» հեռանալու որոշումը սպորտային կյանքիս ամենաբարդ որոշումներից էր։ Ես հրաժեշտ եմ տալիս մի ակումբի, որը 25 տարի շարունակ ինձ տվել է ամեն ինչ։ Այս ակումբն ինձ սովորեցրել է ոչ միայն մարզիկ ու մարզիչ լինել, այլև դաստիարակել է որպես մարդ։ Ակումբի գլխավոր արժեքներն են՝ հարգանքը, ընկերությունը, փոխզիջումն ու խոնարհությունը։ Ուրախ եմ, որ այդ որակները փոխանցվել են ինձ։
Շնորհակալ եմ ակումբի բոլոր աշխատակիցներին, ովքեր միշտ հավատում էին ու պատրաստ էին ինձ աջակցել և օգնել, լուծել ցանկացած խնդիր։ Նրանք գուցեև տեսանելի չէին, բայց շատ կարևոր մարդիկ էին։ Ուզում եմ, որ այս ակումբում ինձ հիշեն ոչ թե որպես լավ ֆուտբոլիստի կամ մարզչի, այլ որպես լավ մարդու, ով բնական է ունի նաև իր թերությունները։
Շնորհակալ եմ ամեն ինչ համար, ես Ձեզ երբեք չեմ մոռան։ Միշտ առաջ, իմ «Բանանց», իմ «Ուրարտու»»,- 41-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Արամ Հակոբյանը 62 գոլով «Ուրարտուի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է։ Երկար տարիներ նա աշխատել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համակարգում, ընդգրկված է եղել գլխավոր թիմի մարզչական կազմում, գլխավորել է «Ուրարտու-2»-ը, համակարգել է ակադեմիայի ավագ տարիքի թիմերի աշխատանքը։ Հայաստանի ազգային հավաքականում Հակոբյանը հանդես եկել է 2000-2007-ը՝ 18 խաղում խփելով մեկ գոլ:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում