Իսկ դու մտածե՞լ ես, թե ինչու չես սիրում Քոչարյանին
Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը
Մեր ժողովրդի մեծ մասը չի սիրում Քոչարյանին։ Իսկ ինչո՞ւ։ Հնչող մեղադրանքներն ամենևին կապ չունեն չսիրելիւ հետ, դրանք միայն քողարկիչ նշանակություն ունեն։ Այսինչ ու այնինչ բանի համար Քոչարյանին քարկոծողները դրա տասնապատիկը սիրով ներում են մյուսներին։ Քոչարյանը պարզապես անհասկանալի է շատերի համար: Սամվել Ալեքսանյանը հասկանալի է, Գագիկ Ծառուկյանը հասկանալի է, ուրիշ շատ-շատերը հասկանալի են, բայց Քոչարյանը՝ ՈՉ։
Ինչպե՞ս կարելի է ունենալ Քոչարյանի հնարավորությունները ու այսպես ապրել․
*Դղյակի փոխարեն ստանդարտ ամառանոց կառուցել
*Երբեք հանրությանը չերևալ ծամելով ու որկրամոլական թուլությամբ, էլ չեմ ասում՝ խմած․ այդ ամենը մեր հանրությունը ընկալում է որպես անկեղծության պակաս
*Զբաղվել ակտիվ սպորտով
*Ընթերցանությունը, մեդիտացիան ու յոգան ամեօրյա զբաղվածության մեջ ընդգրկել
*Օրինակելի ընտանիք
*Չգռեհկաբանել, լինել լակոնիկ
Լինել կազմակերպված, խիստ կամայական ու պատասխանատու։
Մի խոսքով, ուղիղ հակադաձություն հարուստ ու պաշտոնյա մարդու մասին շատերի պատկերացմանը։
Իսկ դու մտածե՞լ ես, թե ինչու չես սիրում Քոչարյանին։
Լուսինե Սգոլիկի ֆեյսբուքյան էջից

















































