Փորձում են «վայելել» այսօրը, քանի որ վաղը կարող է չլինել
Ադեկվատ ու հայրենիքի զգացում ունեցող խավի համար ընտրությունները գուցե ոչ ընդունելի, բայց ճահճից դուրս գալու ելք էին թվում: Ընտրությունների արդյունքով արձանագրվեց՝ ոչ միայն մնում ենք ճահճում, այլև կամաց-կամաց ընկղմվում ենք խորքը:
Կհասնի՞ մեր սերունդն այդ խորքին, թե՞ մենք կհասցնենք թպրտալով շնչել ու գոյատևել, արդեն էական չէ: Խեղդվելու են մեր սերունդները, մոտակա սերունդները:
Հիմա մեր մասին. ինչպե՞ս ենք պատրաստվում ապրել ճահճի ու գարշահոտության մեջ:
Շատերն արդեն ինքնապահպանման բնազդով արհեստական պատնեշներ են կառուցել իրենց ու իրականության մեջ՝ փորձելով ժամանակ ձգել.
1. Բլոկ են արել նիկոլին, որ չտեսնեն ու չլսեն նրան
2. Չեն հետևում լուրերին, որ բացասական ինֆորմացիա չստանան
3. Արձակուրդ են վերցրել, մեկնել ամառանոց
4. Սերիալ են նայում կամ գիրք են կարդում
5. Փորձում են «վայելել» այսօրը, քանի որ վաղը կարող է չլինել...
Սա ինքնախաբեություն է, ժամանակավոր լուծում: Անկախ ամեն ինչից՝ Հայաստանի շուրջ օղակն ամեն օր սեղմվում է, իսկ ճահիճը՝ թանձրանում: Սա վտանգավոր անդորր է փոթորկից առաջ:
Հայ ժողովրդի քիչ, բայց որակյալ հատվածը պարտավոր է շունչ քաշել ու որոշել անելիքը: Մենք ժամանակ չունենք, առավել ևս՝ ինքնախաբեության...


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում