Goldmoney Asian Rapid. Արոնյանը թայ–բրեյքում հաղթեց Էրիգաիսիին եւ կմրցի Կարլսենի հետ
Լեւոն Արոնյանը (2781) դուրս եկավ արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչի թայ–բրեյքում հայ գրոսմայստերը 1,5։0,5 հաշվով առավելության հասավ հնդիկ Արջուն Էրիգաիսիի (2567) նկատմամբ։
Երկրորդ մրցումային օրվա հիմնական փուլի 4 պարտիաներն էլ ավարտվել էին ոչ ոքի։
Առաջին մրցումային օրը գրոսմայստերները մեկական հաղթանակ էին տարել, երկու պարտիա էլ ավարտվել ոչ ոքի։
Կիսաեզրափակիչում Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը թայ–բրեյքում պայքարից դուրս թողեց ամերիկացի Ուեսլի Սոյին՝ 1,5։0,5։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն չինացի Դին Լիրենն ու ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւը։
Goldmoney Asian Rapid-ը Մագնուս Կարլսենի կազմակերպած Meltwater Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։ Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է, Goldmoney Asian Rapid-ինը՝ 100 հազար դոլար։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում