Թուրքիայում գտել են աշխարհի ամենատարեց կնոջը
Թուրքիայի բնակչուհի Սեքեր Արսլանը 2021 թվականի հունիսի 27-ին դարձել է 119 տարեկան, հաղորդում է The U.S. Sun-ը:
Ինչպես հայտնել են նրա մտերիմները, նա երկարակեցությունը ժառանգել է մորից, ով ապրել է 110 տարի:
Նա ունի 6 երեխա եւ 12 թոռ:
Դուստրերի մեկը հայտնել է, որ երկարակեցության գաղտնիքը սնունդն է, բնական մթերքները:
«Նույնիսկ ծննդյան օրը նա նախընտրել է բնական մթերքներ՝ մեղր, պանիր, կարագ, տնական յոգուրտ»,-ասել է աղջիկը:

















































