Վարդան Բիչախչյանը՝ Հայաստանի առաջնության լավագույն մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հավաքելով 71 միավոր՝ մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
46 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի «Նոայից» «Արարատ-Արմենիա» տեղափոխված Դմիտրի Գունկոն:
38 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, որն ավարտված մրցաշրջանում գլխավորել է նաև «Ուրարտուն»:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում