Ֆեդերերը վստահ չէ, որ կկարողանա մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը վստահ չէ, որ կմասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին։ Նա որոշումը կընդունի Ուիմբլդոնի մրցաշարից հետո, որը կմեկնարկի հունիսի 28-ին։
«Տարիքի հետ մենք պետք է ավելի ընտրողական վերաբերմունք ցուցաբերենք մրցաշարերին։ Մենք չենք կարող մասնակցել բոլոր մրցաշարերին անընդմեջ»,- 39-ամյա շվեյցարացի թենիսիստի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Ֆեդերերը Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում կմրցի ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ։ Ֆեդերերը Ուիմբլդոնի մրցաշարի 8-ակի հաղթող է։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը կմասնակցի Տոկիոյի Խաղերին, իսպանացի Ռաֆայել Նադալը առողջական խնդիրների պատճառով որոշել է չմասնակցել։
Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով մեկ տարով հետաձգված Տոկիոյի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում