Գվարդիոլան ցանկանում է «Մանչեսթեր Սիթիում» տեսնել «Չելսիի» 21-ամյա ֆուտբոլիստին
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» 21-ամյա անգլիացի պաշտպան Ռիս Ջեյմսի ծառայություններով, հաղորդում է The Athletic-ը։
Ռիս Ջեյմսը անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, նաեւ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Երկու խաղում էլ «Չելսին» հաղթել է, իսկ Ջեյմսը իր տպավորիչ խաղով գրավել Գվարդիոլայի ուշադրությունը։
Ջեյմսը կարող է արդյունավետ խաղալ պաշտպանության կենտրոնում եւ կիսապաշտպանությունում։
Ջեյմսի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2025 թվականը։ Անգլիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 32 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում