Տասնյակ ցուցարարները դեռ քիչ են, հարյուրավոր ստորագրությունները դեռ քիչ են
Այսօր մի հարցադրում արեցի՝ ինչու չի համախմբվում բժշկական աշխարհն ի պաշտպանություն պրոֆեսոր Արմեն Չարչյանի։
Ժամեր անց բժիշկները, բժշկական խալաթով բժիշկներն ու քույրերը փողոցում պահանջում էին ազատ արձակել հարգված բժշկին։ Հարյուրավոր բուժաշխատողներ իրենց ստորագրահավաքով պահանջեցին ազատ արձակել պրոֆեսորին։
Եւ եթե մենք այսպես կարողանանք միմյանց թիկունք լինելով կանգնել փողոցում պաշտպանելով մեր իրավունքը, եւ եթե այսպես բժիշկներից բացի, մանկավարժները, դասախաոները, շինարարները, գիտնականները կարողանան համախմբվել եւ պաշտպանել իրենց իրավունքը, կանգնել վարչախմբի կողմից հալածվող իրենց ընկերոջ կողքին, ապա ամենամոտ ապագայում նիկոլիզմը Հայաստանից արմատախիլ է արվելու։ Միայն ավելացնեմ, որ տասնյակ ցուցարարները դեռ քիչ են, հարյուրավոր ստորագրությունները դեռ քիչ են։
Ամբողջ բժշկական աշխարհը պետք է միավորվի։ Ի դեպ, պրոֆեսորին պաշտպանելն ու աջակցելը միայն բժշկական աշխարհի գործը չէ։
Ազատություն պրոֆեսորին։
Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում