Առաջարկում ենք պառկել գետնին, երբ պողպատե առաջնորդը դուրս է գալիս նիստերի դահլիճից. Էդգար Ղազարյան
Այս կառավարության պարագայում, առաջարկում ենք ավելացնել արարողակարգային մեկ այլ դրվագ՝ պառկել գետնին, երբ պողպատե առաջնորդը (NIKMETAL)-ը դուրս է գալիս նիստերի դահլիճից, կամ ինքնազարկվել պատերին, երբ նա դիտողություն է անում կառավարության անդամներից որեւէ մեկին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Արարողակարգային իմաստով տարօրինակ ոչինչ չկա, երբ կառավարության անդամները ոտքի են կանգնում՝ պետության ղեկավարի նիստերի դահլիճ մտնելու պահին։ Սակայն այս կառավարության պարագայում, առաջարկում ենք ավելացնել արարողակարգային մեկ այլ դրվագ՝ պառկել գետնին, երբ պողպատե առաջնորդը (NIKMETAL)-ը դուրս է գալիս նիստերի դահլիճից, կամ ինքնազարկվել պատերին, երբ նա դիտողություն է անում կառավարության անդամներից որեւէ մեկին։
Պետական արարողակարգում կարելի է այսուհետ ավելացնել նամազի հատուկ ժամ։ Մասնավորապես, կառավարության նիստից առաջ, նիստի բոլոր մասնակիցները, կառավարության բակում կարող են չոքել գետնին, գլուխները դնել ասֆալտին եւ, մինչեւ կառավարական շենք մտնելը, երկրպագել իրենց առաջնորդին, որից հետո շենքի մուտքի մոտ, մուրճի մեկական հարված գլխներին ստանալով, մուտք գործեն շենք»։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում