Ո՞վ է ասում, ծեծի եմ ենթարկել, նման բան չի եղել.Լոռու մարզպետը պնդում է, որ ծեծի չի ենթարկել Օձունի համայնքապետին
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հերքում է տեղեկությունը, թե ծեծի է ենթարկել Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին։
«Ո՞վ է ասում, ծեծի եմ ենթարկել, նման բան չի եղել», - լրագրողներին ասաց Լոռու մարզպետը:
Լրագրողի դիտարկմանը, որ Օձունի համայնքապետը դիմել է ոստիկանություն, Արամ Խաչատրյանն արձագանքեց՝ «Դիմել է, թող ոստիկանությունը զբաղվի»:
Ավելի վաղ հայտնել էինք, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը դիմել է մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր մոտ է կանչել Օձուն համայնքի ղեկավարին և ապօրինաբար պահանջել հրաժարականի դիմում գրել: Ըստ Արմեն Գևորգյանի՝ Օձունի ղեկավարը հրաժարվել է կատարել այդ պահանջը, ինչից հետո մարզպետարանի շենքում 7-8 հոգով նրան ծեծի են ենթարկել:

















































