Իմ ընտրությունը
Իմ կյանքում հաճախ եմ կատարել ընտրություն, որոնցից մի քանիսը եղել են իսկապես դժվար։
Վերջին էդպիսի ընտրությունը եղել է 2020թ. նոյեմբերի 12-ին, երբ կապիտուլիացիայից հետո ես ու քույրիկս Արցախի մեր տան իրերն էինք տեղափոխում Երևան։ Այդ օրը ես ստիպված էի կատարել բարդ ընտրություն. տարիներով հավաքած իմ գրադարանից որ գրքերը փրկեմ։ Բոլորը տեղափոխելու հնարավորություն չունեի, մեծ մասը պետք է այրեի, որ չընկներ թշնամու ձեռքը։ Նկարում փրկված այդ գրքերից է՝ Րաֆֆու հատորյակները, որոնցով ես դաստիարակվել ու դարձել եմ հայ։ Նոյեմբերյան այդ մռայլ օրը, վառվող հայերեն գրքերի կրակի շուրջ կանգնած, ես մտածել եմ ընտրելու մասին և ինքս ինձ խոստում եմ տվել, որ մինչև կյանքիս վերջ պայքարելու եմ, որ էդպիսի ընտրություն չդրվի որևէ հայի առջև՝ Սյունիքից մինչև Ջավախք։
Իսկ կիրակի օրը, երբ ձեզանից շատերը դեռ տատանվում են ում ընտրեն, ինձ համար շատ պարզ ու հեշտ ընտրություն օր է. ես ընտրելու եմ նրանց, ովքեր իրենց տգիտությամբ ու անհայրենիք լինելով չեն ստիպելու ինձ թշնամուն թողնել տունս ու այրել գրադարանս։
Ինձ համար կիրակի օրվա ընտրությունը կյանքիս ամենահեշտ ու պարզ ընտրությունն է, որովհետև լինում են լավ ու վատ կառավարիչներ, բայց թշնամի թուրքի առաջ ծնկածին ու Արցախս հանձնածին ու նրան սատարողներին ես երբեք ձայն չեմ տա։
Հենց այս մտքով որպես մտավորական այսօր երեկոյան ես լինելու եմ ընդդիմության ցույցին, որովհետև Հայաստանը միշտ պիտի հաղթի հակաՀայաստանին։ Ու ես այդ հաղթանակը ամենօրյա կերտողներից մեկը պիտի լինեմ իմ ընկերների հետ միասին՝ անկախ ժամանակից։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում