Այս քարոզարշավի ժամանակ, ղժղժանն արդեն, ոչ թե առանձին կերպարների է կեղծում, այլ ժողովրդին
Այսօր ղժղժղան-կեղծարարը հանրահավաք է հրավիրել։ Բազմաթիվ ահազանգեր են հնչում, որ ողջ Հայաստանով պետական ծառայողներին, դպրոցների, նույնիսկ մանկապարտեզների տնօրեններին ստիպում են ներկայանալ հանրահավաքին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Դեռ դա էլ բավական չի, հանրահավաքին ներկայանալու են, որպես ժողովուրդ, «ժողովրդի հագուստի» տակ թաքնված ոստիկաններ։ Այո՛, ղժղժանը կեղծիքի սահմաններ չի ճանաչում։ Եվս մեկ անգամ հիշենք Աբաջյանի կեղծ պապիկին, կեղծ Աշոտին իր տատիկի հետ, Ցեղասպանության հուշահամալիր այցելող կեղծ պապիկին, «ոտքերդ պաչեմ», «մեզ մենակ չթողնես», ղժղժղանի առջև չոքող կեղծ տիկնանց։ Շարքն անվերջ է։ Այս քարոզարշավի ժամանակ, ղժղժանն արդեն, ոչ թե առանձին կերպարների է կեղծում, այլ ժողովրդին։ Է՛հ, այս ամենը կարծես կանխատեսել էր մեծն Հովհաննես Թումանյանը, դեռևս 1907թ․
«Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:
Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: «Ժողվուրդն այսպես է կամենում․․․ Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»:
Այդ հերիք չէ դեռ: ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԷԼ ԵՆ ԿԵՂԾՈՒՄ։
Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով»»,- գրել է Իշխանյանը։


















































«Վերևների օրինակին հետևելով». Ավետիք Իշխանյան
Եթե ես լինեի որևէ լրատվամիջոցի խմբագիր և պատասխանատու, երբևէ հարթակ չէի տրամադրի հետևյալ տիպի գործիչներին․ Իշխանյան
Շուտով, կլսենք հերթական բարբաջանքը՝ «միջանցքը» տվեցինք, որ Սյունիքն ամբողջությամբ չհանձնենք. Ավետիք Իշխանյան
Սա վարչապետի օրինագիծն է. այն ոչ թե ոլորտը կարգավորելու նպատակ ունի, այլ մարդկանց լռեցնելու. Ավետիք Իշխանյան
Այս նույն տրամաբանությամբ՝ 1915 թ․ ցեղասպանության ողջ պատասխանատվությունն ընկնում է Երիտթուրքական կառավարության վրա. Իշխանյանը՝ ԱԳՆ-ին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում