«Սյունյաց արշավանք»-2
«Հաշվի առնելով, թե մամուլում որքան փաստեր կան հրապարակված ՔՊ քարոզարշավին վարչական ռեսուրսի ակնհայտ կիրառման մասով` ներառյալ քաղաքացիական հագուստով ոստիկաններ, այս կամ այն հաստատության աշխատակիցներ, տվյալ բնակավայրի ընտրող չհանդիսացող մարդկանց հոծ խմբերով մի հավաքից մյուսին տանել և այլն, կասկած չկա, որ իշխանությունները լայնածավալ կեղծիքների են գնալու:
Ժապավենով չագուչն ի դեպ հենց դրա մասին է: ՔՊ-ն այլևս հանրության մեջ չունի այն լեգիտիմությունը, որի մասին խոսում են և իրենք էլ շատ լավ արդեն գիտեն դա: ՔՊ էլեկտորատն իրականում ոչ մեծ քանակությամբ և կոնստանտ երկու կատեգորիաների է բաժանվում` մոլեռանդ և իռացիոնալ պատկերացումներով երկրպագուներ և իշխանության կերակրատաշտից ուղիղ և միջնորդավորված օգտվող շահառուներ, որոնք նաև կեղծ լեգիտմության մասին աղմուկի կազմակերպիչներն են:
Եվ, քանի որ հինգ օրում ՔՊ- ն անզոր է որևէ բան փոխելու, ապա մնում է լայնածավալ սադրանքներ հրահրեն և այդ կերպ ազդեն ընտրությունների հնարավոր ելքի վրա: Նիկոլ Փաշինյանի վաղվա «սյունյաց արշավանքն» այդ մարտավարության մեկնարկն է»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում