13-ամյա հայուհին ֆրանսիական «Voice»-ի հանդիսատեսին ստիպել է հոտնկայս ծափահարել իրեն (տեսանյութ)
Ֆրանսիական «Voice» երաժշտական նախագծի մանկական տարբերակի («The Voice Kids») «կույր լսումներին» է մասնակցել Մոնիկա անունով հայուհին, որն իր հրաշալի ելույթով ստիպել է ժյուրիի անդամներին շրջվել իր կողմը, իսկ հանդիսատեսին էլ՝ հոտնկայս ծափահարել:
Ինչպես նշում է tf1.fr կայքը, 13-ամյա աղջիկը լսումների ժամանակ կատարել է Ուիթնի Հյուսթոնի «I have nothing» հիթն ու արժանացել ժյուրիի անդամների բարձր գնահատանքին:
Տաղանդավոր հայուհին պատմել է, որ բեմում երգում է 3 տարեկանից ու կարող է երգել 5 լեզվով՝ այդ թվում հայերեն:
Մոնիկան խոստովանել է, որ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի երկրպագուհին է ու որ անչափ հպարտ է հայկական արմատներով:
Նշվում է, որ մասնակիցը ժյուրիի 3 անդամից որպես ուսուցիչ ընտրել է Պատրիկ Ֆիորիին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում